Նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է արաբ եւ հրեա լրագրողներին
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողների:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները:
Հանդիպմանը, որին ներկա էին Միջին Արեւելքի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արծարծվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ? տեեկատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել