Դավիթ Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալու մասին դիմում դեռեւս չի ներկայացրել
«Դավիթ Հակոբյանի ամբողջ վիրավորվածությունը, եթե կուզեք, բխում էր նրանից, որ նա պաշտոնական հայտարարությամբ հավակնություն էր ցուցաբերել զբաղեցնել ՀԱԿ ցուցակի երրորդ տեղը»,- այսօր Հայացք ակումբում ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը անդրադարձավ մարքսիստ Դավիթ Հակոբյանի այն հայտարարություններին, թե ցուցակը կազմվել է կոռուպցիոն սկզբունքով եւ առանց կոնգրեսի կուսակցությունների գիտության:
Արման Մուսինյանն ավելացրեց, որ մարտի 15-ին Կոնգրեսի քաղխորհուրդը լիազորել էր Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին կազմել ավագանու թեկնածուների ցուցակը, եւ դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները իրենց գրավոր համաձայնությունն են տվել ցուցակին. «Բոլորը անխտիր: Մնացածը դուք կարող եք եզրակացնել եւ մեկնաբանությունները կատարել»:
Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Դավիթ Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալու մասին դիմում դեռեւս չի ներկայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել