1 մլն դրամ` Եղիշեի անվան մրցանակակիրներին պարգեւատրելու համար
ԼՂՀ կառավարությունն այսօր հաստատել է Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության 2008թ. արդյունքները: Գրականության բնագավառում մրցանակ է շնորհվել Էդվարդ Աթանեսյանին` «Ճշմարտությունից անդին» գրքի համար, արվեստի բնագավառում` Հրանտ Մնացականյանին` «Հաղթանակ», «Տոն Արցախում», «Հաղթական մուտք» քանդակների համար: Կինեմատոգրաֆիայի եւ հեռուստաֆիլմերի բնագավառում մրցանակը շնորհվել է Վահրամ Բալայանին` «Պատմության քառուղիներում» տեսաֆիլմի համար, հումանիտար գիտությունների բնագավառում` Կարինե Ալավերդյանին` «Մեր բեմի վարպետները» գրքի համար:
Մրցանակակիրներին պարգեւատրելու նպատակով կառավարության աշխատակազմին կհատկացվի 1 մլն դրամ:
Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ, ԼՂՀ-ում նոյեմբերի 26-ը այսուհետ կնշվի որպես դատախազության օր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել