Անդրշիրիմյան անցագիրը և՞ս վճարովի
Գյումրեցիները կատակում են, թե մեռնելու համար ևս պետք է հարուստ լինել
Օրերս կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, համաձայն որի գերեզմանոցներում վճարովի հիմունքներով լրացուցիչ հողատարածք ձեռք բերելու համար մայրաքաղաքի բնակիչները պարտավորվում են մեկ քառակուսի մետրի համար վճարել մեկ միլիոն դրամ, իսկ մյուս համայնքներինը` կես միլիոն:
Նախագիծը, որը կոչվում է «Գերեզմանատեղերի համար վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների մեկ քառակուսի մետրի համար վարձավճարներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես Շիրակի մարզում:
Մարտի 18-ին Գյումրիի հ/կ-ներից, անհատ քաղաքացիներից ու լրագրողներից բաղկացած Հանրային խորհուրդն իր հերթական նիստում շիրակցիներին լուսաբանեց նախագծի թերությունները` կառավարությունից պահանջելով որոշումներ ընդունելիս անհապաղ հաշվի նստել բնակչության հետ:
Հանրային խորհրդի անդամների մեկնաբանությամբ` խնդիրն այն է, որ ընտանեկան գերեզմանատեղ կազմակերպելու համար անվճար հիմունքներով պետականորեն տրամադրվող 12 քառակուսի մետր տարածքը բավարարում է ընտանիքի ընդամենը չորս անդամների, իսկ հինգերորդն արդեն ընկնում է «վճարովիի տակ»` «խելահեղ ծախսերի» տակ գցելով ընտանիքին:
Իմիջիայլոց, գյումրեցիներն արդեն իսկ կատակում են, թե «հազար տարի պտի էշի պես դատես, որ իրավունք ունենաս մեռնես»: Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել` իր «զարմանքն ու վրդովմունքը» հայտնելով նախագծի կապակցությամբ:
«Մեզ համար անընդունելի են նախագծում բերված գները, իսկ նախագիծն ամբողջությամբ վիրավորանք է բոլորիս հասցեին: Համարում ենք, որ հիշյալ գները կամ սակագները որևէ կերպ հիմնավորված չեն, անհասկանալի և մեզնից գաղտնի են մնում առաջարկվող գների գոյացման հաշվարկները .մասնավորաբար` ինչու պիտի Երևանում լրացուցիչ մեկ քառակուսի մետրը կրկնակի թանկ արժենա, քան մարզերի գերեզմանատեղերի մեկ քառակուսի մետրը, ինչու՞ պիտի մարզերում գերեզմանատեղերի լրացուցիչ մեկ քառակուսի մետրը արժենա 0, 5 մլն դրամ, և ոչ` 50 կամ 50 միլիոն դրամ, ո՞րն է եղել այդ թվերի հաշվարկի տրամաբանությունը:
Պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել հիշյալ նախագիծը, անկախ և որակյալ փորձագետների մասնակցությամբ այն ենթարկել փորձաքննության, կատարել գների վերահաշվարկ. մասնավորապես զանազանեցնել (դիվերսիֆիկացնել) գները` կախված Հայաստանի համայնքների բնակչության թվից, հողերի գոտիավորման առկա սխեմաներից և համայնքների հողհատկացման հնարավորություններից: Մասնավորապես վստահ ենք, որ գյուղական բնակավայրերում գերեզմանատեղերի հատկացումը պիտի կատարվի բացարձակ անվճար, իսկ քաղաքային բնակավայրերում գերեզմանատեղերի հատկացման համար պիտի կիրառվեն արդեն առկա տարածագնահատման գոտիականության գործակիցները: Առաջարկում ենք խնդրի շուրջ հանրային քննարկումներ և լսումներ կազմակերպել Հայաստանի ոչ պակաս, քան քառասուն գյուղական և քաղաքային համայնքներում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով»:
Հանրային խորհրդի անդամների կարծիքով` օրենքի նախագծի առավելությունն այն է, որ կառավարությունը նախորդ օրենքում փոփոխություններ կատարելով` փորձում է զսպել համայնքների ղեկավարների գայլային ախորժակը. նրանց զրկում է վճարովի հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղերի համար գին սահմանելուց, սակայն ակնհայտ է, որ խնդիրներ է ստեղծում հասարակ քաղաքացիների, հատկապես գյուղացիների համար, որոնց ընտանիքները միջին թվով յոթ անձից են բաղկացած: Հանրային խորհրդի անդամներից մեկի՝ «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանի կարծիքով` սրանով զարկ է տրվում դիակիզարանների օգտագործմանը:
«Որ պետք է ինչ-որ բան անել, որոշակի սահմանափակումներ դնել գերեզմանների հողի օգտագործման համար, դա միանշանակ է: Էսօր անժխտելի փաստ է, մենք ունենք իրականություն. մարդ կա` ունի երեսուն-քառասուն քառակուսի մետրանոց գերեզմանատեղեր` ճոխ, շքեղ կամարներով, դա մի կողմից մեր մշակույթի մաս է, բայց մյուս կողմից` մեզ համար որպես սակավահող երկիր բավականին լուրջ ճոխություն է, չի կարելի թույլ տալ:
Երրորդ կողմից` դա, իհարկե, կոռուպցիայի աղբյուր է, համայնքի ղեկավարները սովորաբար նման տեղ հատկացնելու համար որոշակի ակնկալիքներ ունեն, փաստեր շատ կան, ես անձամբ չեմ շփվել, բայց բազմաթիվ փաստեր եմ լսել գերեզմանատեղերի առուվաճառքի մասին: Եթե անվճար տեղերը չեն բավարարում, կարելի է վճարովի դարձնել, բայց մի քիչ խելամիտ գումարներ, նախագծում տեղ գտած գումարների չափը հիմնավորված չէ, իմ կարծիքով` օդից վերցված թվեր են: Էս որոշումը ես կանվանեի «Որոշում` ընդդեմ հինգերորդ մեռելների»: Պատկերացրեք, մարդը հինգերորդ հարազատի թաղման համար 2,5 միլիոն պիտի վճարի Երևանում, մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար` Գյումրիում կամ մյուս մարզերում, առավել ևս այն խուլ գյուղերում, որտեղ գյուղացիները 2,5 միլիոն չեն էլ տեսել իրենց ամբողջ կյանքում: էս դեպքում էլ կան մարդիկ, որոնց համար էս գները արգելք չեն հանդիսանա:
Իհարկե, նախագծում սահմանափակում կա. մարդը 10 քառ. մետրից ավելի չի կարող վերցնել, այսինքն` գերեզմանի առավելագույն չափը դառնում է 22 քառ. մ: Այս սահմանափակումը լավ է մտածված: Սակայն կարծում եմ, որ էս որոշումը չպատճառաբանված, անտրամաբանական է: Նպատակներից մեկն էն է, որ որոշման արդյունքում մարդիկ չկարողանան վճարել գումարը եւ վերցնել էդ տարածքը և ստիպված օգտվեն դիակիզարաններից:
Կառավարությունը հաշվի չի առել մի հանգամանք, որ մեր կուլտուրայում չկա դիակիզման ավանդույթ, հայերը ավանդական են մոտեցել գերեզման, թաղում, հետմահու կատարվող ծիսակատարություններին, հայի համար դա այլ բան է, քան եվրոպացու: Մեր գերեզմաններն ու եկեղեցիները միշտ մոտ են եղել, չի կարելի պարզապես վերցել ու ասել` էսօրվանից ով փող չունի, պետք է վերցնել ու այրել: Գուցե և մի քանի հարյուրամյակ հետո մեր ազգը հասնի դրան, որ դա է ճիշտ տարբերակը, բայց էսօրվա դրությամբ մենք պատրաստ չենք դիակիզման, ուստի և անհրաժեշտ է արդյունավետ տարբերակներ մշակել տարբեր երկրների փորձով, հողեր հատկացնել էն վայրերում, որտեղ կարելի է բավականին խորը փորել ու նույն փոսի մեջ թաղել երկու-երեք մարդ, այրելը հակասում է մեր քրիստոնեական բարոյականությանը:
Ես միանշանակ քննադատում եմ այս որոշման նախագիծը, գտնում եմ, որ այն պետք է քննարկվի: Լավ է, որ գին սահմանելը չեն թողնում համայնքի ղեկավարի հայեցողությանը, բայց այն պիտի մատչելի լինի: Եթե այստեղ գինը սահմանված է կես միլիոն, եթե սահմանվի հիսուն հազար և կիրառվի համապատասխան գործակիցը, նորմալ կլինի, պետք է հաշվի առնել նաև տեղանքը, օրինակ` գերեզմանոցը որ գյուղում է, գյուղի ծայրամաս է, թե`ոչ: Թեև գյուղերի համար պետք է անվճար գներ սահմանել` հաշվի առնելով թե բնակչության վիճակը, թե այն, որ գյուղերում շատ կան չօգտագործվող հողեր, լեռների վրա լիքը ազատ տարածքներ են, որոնք գյուղատնտեսական նպատակների համար չեն օգտագործվում, առանց այն էլ գյուղերում ունենք թշվառ բնակչություն, որոնցից մեռնելու համար գումարներ գանձելը ևս անիմաստ է:
Մարդը, ով չի կարող իր գոյությունը պաշտպանել, թաղման համար չպիտի մտնի մեծ ծախսերի տակ, առանց այն էլ մեր մոտ թաղման գործընթացը բարդ է ու ծախսատար, չպտի ավելի բարդացնել»,- ասում է Գևորգ Պետրոսյանը: Նրա կարծիքով` այսպիսի գներ կարելի է սահմանել այն մարդկանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացիներ չեն, բայց ցանկություն ունեն թաղվել հայրենիքում:
Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կարծիքով` կառավարությունը ինչ-որ կերպ փորձ է անում սահմանափակել գերեզմանների զավթումը, սակայն այս նախագիծը հարցի վերջնական լուծումը չէ:
«Բոլորիս հայտնի է, որ գերեզմանոցներում անկառավարելի վիճակ է ստեղծվել, երբ որ վերցնում են հսկայական հողատարածքներ ընդամենը մեկ-երկու հոգու հուղարկավորելու համար, և մնացած տարածքը` բռնազավթված, մնում է դատարակ: Ցավոք, մեր ժողովրդի որոշ խավ մեծ ախորժակ ունի չգիտես ինչու գերեզմանի հողը զավթելու: Սրանով դժվար թե հնարավոր լինի հարցի լուծում գտնել, կարելի է ընդհանրապես վճարովի անել, բայց վճարովի, վերջիվերջո, պետք է անել սահմանափակ քանակությամբ, և հետո` եթե տարածքդ դատարակ է մնում, պետք է օգտագործվի, եթե ընտանիքից արդեն որևէ մեկը չի մնացել այսինչ քաղաքում և բոլորը մեկնել են, բնականաբար բաց տարածքը պիտի օգտագործվի:
Ցավոք, էսօր ուրիշ բաներ էլ կան, որոնք առաջ բացառվում էին. մարդը տեղափոխվում է քաղաք, ապրում է քաղաքում, մեռնելիս դարձյալ վերադառնում է իր ծննդավայր գյուղը: Չգիտեմ` շատ դժվար կառավարելի ոլորտ է դարձել գերեզմանոցների հարցը, և պետական խիստ քաղաքականություն, միջամտություն է պետք, նույնիսկ կարող եմ ասել ռեպրեսիվ միջամտություն` սահմանափակելու համար ամեն տեսակ ախորժակները` արձանների անճաշակ երթը, որ գնում է, հողերի զավթումները գերեզմանների մեջ, գերեզմաններից դուրս:
Պետությունը, անշուշտ, լուրջ միջամտություն պետք է անի, բայց ոչ էն ճանապարհով, որ քաջալերի դիակիզման գործընթացը: Ինչ-որ բան պետք է անել, և մենք դրական ենք գնահատում այդ իմաստով, որ ցանկություն կա ինչ-որ բան անելու, բայց հինգ հարյուր հազար դրամ գանձել մեկ քառակուսի մետրի համար` դա ճիշտ լուծումը չէ, լավ է, որ փնտրտուքը կա, երևի ինչ-որ խելացի որոշման կհանգենք: Խորհրդային տարիներից էսպիսի բարձիթողի վիճակ է ստեղծվել, էն որ ասում են` անտերություն, անտերություն է: Հողեր են զավթում, որ իրենց ննջեցյալը հանգիստ լինի, հանկարծ մյուս ննջենցյալը կարող է խանգարի իրենց ննջենցյալի անդորրը:
Սա տգիտության արդյունք է, ավանդույթներից լրիվ կտրված լիենլու արդյուքն է, հին գերեզմաններում, որոնք ժամանակին եկեղեցու հսկողության տակ էին, որտեղ կարելի էր տեսնել ցանկապատված տարածքներ, զավթումներ, արձաններ, դա նշանակում է` այս հարցում գեթ լրիվ խզում ենք արձանագրում մեր ավանդույթներից, բացարձակ անհաղորդ ենք մեր ավանդությանը: Առաջ մարդը էդքան կարևորություն չէր տալիս գերեզմանի տեղին, հուշարձանին, ավելի տեղ էր տալիս, որպեսզի թաղումը լինի քահանայով, աղոթքով, եկեղեցով, եկեղեցու օրհնությամբ, որ իր գերեզմանը կնքվեր խաչի զորությամբ, հետո հոգեհանգիստներ արվեին իր գերեզմանին, ժամանակին ժողովուրդը կարևորություն էր տալիս հոգևոր կողմին գերեզմանոցի, այսօր` նյութական կողմին: Հենց այստեղից էլ ծագում է չարաշահումը, հիմա գերեզմանոցի վերահսկողությունը լավ բիզնես է դարձել, մարդիկ վաճառում են, տալիս են, առնում են: Խիստ քաղաքականություն է պետք, որ ասում եմ խիստ` չի նշանակում անպարկեշտ խիստ:
Հարցը պետք է լուրջ ուսումնասիրել, նախ պետք է փաստարկել իրավիճակը, մենք այսօր նույնիսկ ռեալ ծանոթ էլ չենք գերեզմանոցների իրավիճակին: Օրինակի համար` թե ինչքան զավթված ու չօգտագործված տարածքներ կան, որևէ մեկը ցուցակագրել է, չեմ կարող ասել, որևէ մեկը փաստարկել է այն տարածքները, որոնք զավթված են, բայց դատարակ են, և ինչ-որ մի հեռավոր ազգական, որը Յակուտիայում է ապրում, թույլ չի տալիս, որ որևէ մեկ այլ մարդ հուղարկավորվի: Նախ` փաստագրել է պետք, արտասահմանում քարտեզագրված է, քարտեզի վրա նշված է` ով որտեղ է հուղարկավորված, փողոցներն անուններ ունեն, մի խոսքով` մեր մոտ խառնաշփոթ, խառնափնթոր, այնպիսի մի կծիկ է, որ չգիտես որտեղից քանդես, սարսափելի վիճակ է»,- ասում է թեմի առաջնորդը:
Անի Ղուկասյան

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել