HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերի Ֆիլիպսը խախտում է 75-ամյա լռությունը

terry-phillips«Սպանություն խորանի մոտ»` սա առաջին գիրքն է, որը մանրամասնորեն նկարագրում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորի սպանության մասին:  Վեպի հեղինակ Թերի Ֆիլիպսը Ռուսաստանում և Հայաստանում կանցկացնի 9 օր` մարտի 26-ից մինչև ապրիլի 4-ը, և կքննարկի դեռևս արգելված համարվող թեման: Պատմական վեպի գործողությունները կատարվում են արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանի սպանության շուրջ: Արքեպիսկոպոսը ապանվել էր 1933թ.-ի դեկտեմբերի 24-ին Նյու-Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում, կիրակնօրյա պատարագի ժամանակ: Նրա սառնասիրտ սպանությունը ցնցել էր հայկական համայնքը և հասարակական գիտակցությունը: Այդ ժամանակ Ղևոնդ Դուրյանի սպանությունը բոլոր թերթերի առաջին էջերում էր:  Սակայն վերջին 75 տարվա ընթացքում այդ թեման արգելված էր և չէր արծարծվում: Այս ընթացքում առաջին անգամ Թերի Ֆիլիպսն է ուսումնասիրել դեպքի բոլոր մանրամասներն ու վկայությունները, և փաստերի հիման վրա ներկայացրել է գործողությունների ընթացքը, առաջ քաշել վարկածը: Տեքստը հաճախ համեմվում է վկաների հարցազրույցներով, դատական գործի նյութերով և վերջերս Հետախուզության դաշնային բյուրոյի կողմից գաղտնազերծած փաստաթղթերով: Գիրքը պատկերազարդված է թերթային հավելումներով և հնում չպտագրված լուսանկարներով: «Բռնության այս փաստը ներէթնիկական կոնֆլիկտներում ԱՄՆ-ի հայերի համար դարձավ փորձաքար,-պատմում է Ֆիլիպսը,-սակայն այս պատմությունը նաև սառը պատերազմի առաջացրած լարվածության և հակասությունների տխուր օրինակ է: Այդ լարվածությունը չի վերացել նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»: Ֆիլիպսը իրադարձությունները դիտարկում է նմանատիպ կոնֆլիկտների հարաբերության մեջ` անվանելով դրանք «համամարդկային ողբերգություն»: Թերի Ֆիլիպսը նախկինում եղել է վաստակավոր զինվորական լրագրող: Նա ամերիկյան առաջին լրագրողներից էր, ով աշխատել է Հայաստանում 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ և լուսաբանել է Ղարաբաղի հակամարտությունը: 90-ականներին Ֆիլիպսը թղթակցել է CBS, NPR, NBC լրատվական գործակալություններին, այցելել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներ: Այժմ նա վարում է Կալիֆոռնիայի «Quality of Life» հանրահայտ ռադիոթոքշոուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter