HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը

Մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատասենյակում տեղի ունեցավ «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» համաժողովի կազմկոմիտեի նիստը: Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և տեղի է ունենալու ապրիլի 21-22 Երևանում: Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող կազմակերպական հարցեր: Ներկայացվել են արդեն մասնակցության հայտ ներկայացրած ճարտարապետների տվյալները, համաժողովի ընթացքում տեղի ունենալիք ցուցահանդեսին մասնակցելու պայմանները, ինչպես նաև այն թեմաները, որոնք քննարկման նյութ են դառնալու համաժողովում: Նիստում նշվեց համաժողովի կարևորությունն աշխարհի հայ ճարտարապետների համախմբման, արդի ճարտարապետական նվաճումները հայաստանյան իրականության մեջ կիրառելու հնարավորությունների մասին, ինչպես նաև քննարկվեցին ստեղծվելիք Ճարտարապետների համահայկական ընկերակցության կանոնադրության հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter