
Թերթի տեղեկություններով` Չոռնի Գագոն իր քարոզարշավը վստահել է «Շարմ» ընկերությանը: Ու որպեսզի Չոռնիի հանդիպումներին կարողանան մարդ բերել, «Շարմը» պատրաստվում է հայ «աստղերի» համերգներ կազմակերպել: Հասկանալի է, որ հիմնական երգչուհին էլ լինելու է պալատական երգչախմբի անդամներից Սոֆի Մխեյանը, որին Չոռնի Գագոն որոշ ժամանակ առաջ տուն էր նվիրել:
Կաշառված մարքսիստը
Ըստ թերթի աղբյուրների` Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի վերջին հայտարարությունները ուղղորդվում են Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի կողմից:Նրանց միջնորդավորված կապը մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոյանն է: Մանրամասները` առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել