HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայք». Իրարանցում

hayq4Հուսահատության մեջ հայտնված վարչախմբի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանի հաղթանակն ապահովելու համար դիմել են նաեւ վարսահարդարների, այլ կերպ ասած` գեղեցկության սրահների աշխատակիցների օգնությանը: Այսպես, գեղեցկության սրահներ են այցելում փողկապավոր երիտասարդներ, որոնք վարսահարդարներին եւ գեղեցկության սրահների սեփականատերերին պարտադրում են այցելուներից ստորագրություններ կորզել հօգուտ Գագիկ Բագլարյանի: Բացի ստորագրություններից, վարսահարդարները պարտավոր են նաեւ վերցնել ստորագրողների անձնագրային տվյալները: Այս ճնշումներն առաջացրել են գեղեցկության սրահների սեփականատերերի եւ հատկապես վարսահարդարների դժգոհությունը: «Մենք այցելուներ ենք կորցնում»,- ասաց նրանցից մեկը: Ծաղկասերը Զրոյից ցածր գտնվող իր վարկանիշը մի փոքր բարձրացնելու համար Երեւանի քաղաքապետի պաշտոնում հայտնված Գագիկ Բեգլարյանը որոշել է դիմել հոլանդական ծաղիկների օգնությանը: Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն ասել է, թե քաղաքապետարանը Հոլանդիայից ներկրել է բարձրակարգ սերմեր: իսկ սերմերն անհրաժեշտ են ավելի քան 1000 հոլանդական ծաղիկներով քաղաքը զարդարելու համար: Մի կողմից իշխանությունները խոսում են ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, մյուս կողմից գործը հասել է հոլանդական ծաղիկներին: Ափսոս միայն, որ Վանո Վարդանյանը չի ասել, թե որքան գումար է ծախսվելու քաղաքը հոլանդական ծաղիկներով զարդարելու համար: Դրա փոխարեն նա ասել է, թե մտադիր են ծաղիկներով զարդարել նաեւ կամուրջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter