HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փակագիծ». Լուրջ անհանգստություն

pakagic3Անցյալ հանգստյան օրերին Իջեւանում տեղի ունեցած ՄԻԱԿ համագումարը բավական լուրջ անհանգստություն է առաջացրել ՀՀԿ, հատկապես, երիտասարդ գործիչների, այդ կուսակցության երիտասարդ պատգամավորների շրջանում: Բանն այն է, որ նրանք երկար ժամանակ է, ինչ պայքարում են, այսպես ասած` իրենց «հայրերի» քաղաքական դիրքերը ժառանգելու համար, եւ այդ նպատակով գովասանքներ ու դիֆերամբներ են ուղղում Սերժ Սարգսյանին: Բայց, արի ու տես, որ Սերժ Սարգսյանն ապագայի պլանները կազմում է բոլորովին այլ երիտասարդների հետ, քան հանրապետական երիտասարդ գործիչներն են, որոնց անունները հայտնի են բոլորին: Բնական է, որ այդ գործիչների մոտ առաջանում է խիստ անհանգստություն, ավելի քան, նույնիսկ, նրանց «հայրերի» մոտ: «Հայրերը» գոնե կյանքն ապրել են, վայելել են, ինչ-որ բան են կուտակել, որ կծախսեն օր ծերության, նաեւ օր քաղաքական ծերության, իսկ ահա նրանց «որդիները», փաստորեն. զրկվում են կուտակելու եւ վայելելու շանսերից, առավել եւս, երբ որ գիտեն, որ իրենց «հայրերը» ոչ մի դրամ բաժին չեն հանի երիտասարդներին: Երիտհանրապետականներից ոմանք նույնիսկ այնքան են հուսահատ, որ ուղիներ են որոնում ՄԻԱԿ-ում հայտնվելու համար` հնարներ փնտրելով լքել «հարազատ» կուսակցությունը: Հակասեց իր խոսքերին Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, որ ներկայացվելու է երեւանցիներին Երեւանի ավագանու ընտրությունների համար, իհարկե, ունի շատ կարկառուն դեմքեր, որոնց երեւանցիները լավ են ճանաչում: Սակայն այդ ցուցակում տեղ է գտել մեկը, որը, ըստ տրամաբանության, կարծես թե պետք է անհամատեղելի լիներ հանրապետականների ցուցակի եւ, ընդհանրապես, հանրապետական որեւէ բանի հետ: Խոսքը վերաբերում է Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին: Տիկին Աստղիկը, որ սիրում է խոսել մամուլի ազատության, խոսքի ազատության, պրոֆեսիոնալիզմի մասին, տեղ է գտել մի քաղաքական ուժի ցուցակում, որ իր գոյությամբ ոչ միայն հակասում է այդ երեւույթներին, այլ նույնիսկ գիշեր ու զօր երազում է վերջ դնել այդ ազատություններին ընդհանրապես: Բայց, մյուս կողմից, իհարկե Աստղիկ Գեւորգյանը, ինչպես յուրաքանչյուր մարդ, ազատ է խոսել ինչի մասին ուզենա եւ հակասել իր խոսքերին` ինչպես ուզենա: Այսպես որ չենք դատում, որ չդատվենք, պարզապես արձանագրում ենք փաստը` մթնոլորտը մաքուր պահելու նկատառումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter