HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ի կադրերի դարբնոցը

chorord-ihxanutyunՄամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` մի քանի օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Միասին» կազմակերպությունների անդամների եւ ԲՈՒՀ-ի ուսխորհուրդների հանրապետական երիտասարդների միջեւ: Տուժել են եւ ծեծկռտուքի մասնակիցները եւ ՄԻԱԿ-ի գրասենյակը: «ՉԻ» - փաստորեն, իշխանամետ ջահելությունն  այնքան էլ «Միասին» չէ, բայց զարմանալու բան չկա: Ավտորիտար ռեժիմների օրոք «կոմսոմոլը» միշտ էլ բավականին լավ է ֆինանսավորվում, որպես կարիերայի մեկնարկ, հրաշալի կառույց է, իսկ դրա համար պետք է պայքարել: Ընդ որում` նաեւ բռունցքներով: Այլ հարց է, որ «Միասինի» ղեկավարները, ըստ երեւոյթին, մինչեւ վերջ չեն յուրացրել այն պարզ իրողությունը, որ ցանկացած «ինքնաբուխ» նախաձեռնություն պատժելի է, իսկ «կոմսոմոլը» պիտի կատարի միայն «կուսակցական ավագ ընկերների» հրահանգները: ամեն դեպքում, նմանօրինակ ձեռնամարտերը միայն կկոփեն երիտասարդությանը, այնպես որ` դրանցից խուսափել պետք չէ: Բա ուրիշ ինչպե՞ս էիք պատկերացնում ՀՀԿ-ի «կադրերի դարբնոցը»: Մեղքի զգացումը հանգիստ չի տալիս «տասը մարդ է զոհվել մարտի 1-ին, ամբողջ աշխարհում` աղմուկ, իսկ եթե զոհվեր 1000 հոգի, ո՞վ էր պատասխանատու»,- ՕԵԿ-ի Երեւանի կառույցի ժողովում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: «ՉԻ» - Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու «օպերացիայի» բաղադրիչներից մեկն էլ նախապես «կոալիցիոն համաձայնագիր» ստորագրելն էր, եւ Արթուր բաղդասարյանը, իհարկե, որ 10-ը զոհերի արյան մեղքը նաեւ իր վրա է, դրա համար էլ հիմա իրեն պատեպատ է տալիս: բայց խնդիրը դա չէ: Բանն այն է, որ իր այս հայտարարությամբ, նա, փաստորեն, արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, եւ եթե «պետք լիներ», 1000 հոգու էլ կսպաներ: Ի վերջո, նրա ասածը սա է. «Եթե ես միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին, շարժումը շատ ավելի հզոր կլիներ, եւ իշխանությունները ոչ թե 10, այլ 1000 մարդ կսպանեին»: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ուշադրություն դարձրեք` իրավապահները չեն էլ թաքցնում, որ հենց իրենք են սպանել ցուցարարներին: Պարզապես ձեւացնում են, թե անմիջական կատարողներին չեն կարողանում հայտնաբերել: Այսինքն` պատասխանատուները վաղուց բոլորին հայտնի են, բացի Արթուր Բաղդասարյանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter