HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թեստերից նույնիսկ վարչության պետերը գլուխ չեն հանում

Արմավիրի մարզում ավարտական քննությունների հայտագրման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ միասնական ավարտական քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել 1300 աշակերտ: «Հետքի» հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը նշեց, որ 1300 հայտագրվածներից 180-ը նախորդ տարիների շւջանավարտներ են: Ընդհանուր առմամբ, միասնական քննությունների հայտագրվածների 70 տոկոսն ուսումը շարունակելու է հումանիտար մասնագիտությունների գծով, իսկ 30 տոկոսը` բնագիտական: Անդրադառնալով կրկնուսույցների մոտ լրացուցիչ պարապելու երեւույթին, Գայանե Սայադյանն ասաց, թե լրացուցիչ պարապելն ավելի շատ ծնողների հիվանդությունն է: «Շուրջ 20 տարի է մեր իրականության մասն է կազմում կրկնուսույցի մոտ պարապելը, բայց նշեմ այդ երեւույթի դրական  կողմի մասին` երեխան հոգեբանորեն պատրաստ է լինում բուհի քննություններին: Բնականաբար, կրկնուսույցներն ավելի շատ են գիտելիքներ տալիս, սակայն որեւէ մեկին չքննադատելով ասեմ, որ այս ամենի մեղավորը ոչ թե դպրոցի ուսուցիչն է,այլ դպրոցական դասագրքերն ու թեստերը, որոնք ավելի շատ խճճում են աշակերտներին ու ուսուցիչներին քան օգնում: Այն թեստերը, որոնք կարողանում ենք ձեռք բերել, գրեթե չի օգտագործվում միասնական, առավել եւս բուհական քննությունների ժամանակ: Ընդունելության քննություններին բոլորովին այլ բան է մատուցվում դիմորդներին, այսինքն դպրոցում ամբողջ տարվա անցածը պետք չի գալիս»,-ասում է Գայանե Սայադյանը: Ըստ նրա, խոսելով Երեւանի ավագ դպրոցների տնօրենների հետ եզրակացրել է, որ 1-2 տարի հետո կրկնուսույցի մոտ պարապելն ամբողջովին կվերանա, քանի որ նոր ստեղծվող ավագ դպրոցներն աշակերտներին կտան իրենց հասանելիք ամբողջ գիտելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter