«Արարատ`14 տեսարան»-ը կցուցադրվի եվրոպացիների համար
Ապրիլի 14-ին Եվրոպական «3sat» հեռուստաընկերության եթերում կկայանա Դոն Ասկարյանի «Արարատ`14 տեսարան» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է 2007թ-ին` Իվան Բունինի եւ Ալեքսանդր Դելֆինովի պատմվածքների հիման վրա:
Ֆիլմը պատմում է անպատասխանատու գողերի կյանքի մասին, որոնք ներգրավվել են հազվագյուտ հին մետաղադրամների գողության մեջ, եւ որոնց հաջողվում է գաղտնի կերպով հատել պաշտոնապես փակ սահմանը:
Ֆիլմի ռեժիսոր Դոն Ասկարյանը եղել է նաև ֆիլմի սցենարիստը, արտ-տնօրենը եւ խմբագիր: «Արարատ`14 տեսարան»-ը ստեղծել է 5 տարվա ընթացքում: 74-րոպեանոց ֆիլմում կա և' ողբերգության, և' փաստագրական տվյալներ: Ֆիլմի վերնագրի համար հիմք է հանդիսացել Արարատ լեռան 14 տարբեր դիտակետերից նկարահանելու գաղափարը:
Դոն Ասկարյանը ծնվել է 1949թ. Հայաստանում: Հակապետական գործունեության համար ձերբակալվելուց առաջ` 1975թ., նա արվեստի պատմություն է ուսումնասիրել Մոսկվայում, աշխատել է որպես ռեժիսորի օգնական եւ մշակութային քննադատ: 1977թ. Գաղթել է Բեռլին: 30 տարվա ընթացքում Դոն Ասկարյանը դարձել է բազմաթիվ ֆիլմերի հեղինակ, որոնց համար պարգեւներ է ստացել մի շարք միջազգային փառատոններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել