Օգոստոսի 12-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բուրաստան գյուղին հարակից սեփականաշնորհված հողատարածքներից բերման են ենթարկել 59-ամյա Մարտիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի 16 տրամաչափի «ԻԺ-17» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և նույն տրամաչափի 6 փամփուշտ:
Մարտիկ Ս.-ն հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել