HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Բացահայտում

hj5Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի ծնողները երեկ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ իրենց որդու սպանության ժամը ՀՀ գլխավոր դատախազությունըև ՀՔԾ-ն կեղծել են: Մինչ այս հայտնի էր դարձել, որ կեղծվել են մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի սպանության ժամը և հանգամանքները: Իսկ Տիգրան Խաչատրյանի սպանության` պաշտոնապես հրապարակված ժամի կեղծված լինելու փաստը վկայում է, որ դատախազությունը և ՀՔԾ-ն մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքները կեղծելու ընդհանուր մարտավարություն են որդեգրել: Այդ կեղծիքի նպատակը կարող է միայն մարդասպաններին թաքցնելը լինել: Եթե կեղծել են, որ թաքցնեն, ապա նաև գիտեն, թե ովքեր են մարդասպանները: Հակառակ դեպքում` փաստերը կեղծելու անհրաժեշտություն չէր առաջանա: ԿԳ-ն ավելի վտանգավոր խաղ է խաղում Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ֆոնդային բորսայում արձանագրում է դրամի արժևորում: Երեկ բորսայում դոլարի գինը փակման պահին կազմել է 365 դրամ: Ընդ որում, արձանագրվել է գործարքների փոքր ծավալ` ընդամենը 2.6 մլն դոլար: Արտաքուստ կենտրոնական բանկը չի միջամտում դրամի փոխարժեքին` իրականացնում է ոչ մեծ ծավալների ինտերվենցիա և թողնում է, որ դրամը ազա «լողա»: Սակայն ըստ թերթի տեղեկությունների, ԿԳ-ն ավելի վտանգավոր խաղ է խաղում: Ըստ այդմ, շուկայում դոլարի նկատմամբ եղած պահանջարկը ԿԳ և կառավարության պահանջով բավարարում են մասնավոր բանկերը: Այսինքն` բանկերնը իրենց ունեցած դոլարային պահուստները հանում են վաճառքի, ընդ որում` այնպիսի ծավալներով, որ ապահովվի դրամի սահուն արժևորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter