HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ժառանգությունը» չունի օլիգարխ-հովանավոր

««Ժառանգությունը» որեւէ օլիգարխի կողմից ֆինանսավորում չի ստացել եւ չի էլ ստանա, որովհետեւ սպասարկում է միայն ժողովրդի շահերը»,- այսօր կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ուրբաթ ակումբում հերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե կուսակցությունը չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, որովհետեւ ֆինանսական խնդիրներ ունի: Մամուլի խոսնակն ասաց, որ ընտրությունների համար կուսակցությունը միշտ էլ գումար հայթայթել է. «Ժամանակ է եղել` ինքներս ենք այդ ներդրումները կատարել: Ընդհուպ մեր պատգամավորները իրենց աշխատավարձի մի զգալի մասը միշտ տրամադրում են նման դեպքերում»: Մամուլի մյուս բոլոր հրապարակումներին էլ, որոնք նսեմացուցիչ էին կուսակցության համար, «Ժառանգությունը» հայրական մեծահոգությամբ եւ ներողամտությամբ է մոտենում: Հայրական ապտակ տալու ֆունկցիան էլ Հովսեփ Խուրշուդյանը թողնում է հասարակությանը: Վարդան Խաչատրյանն էլ շեշտում է, որ նման հրապարակումները ոչ միայն բարոյական չեն, այլեւ հասարակությանը ապաբարոյականացնելու միտում ունեն: Հովսեփ Խուրշուդյանն էլ գտնում է, որ տպագրված վիրավորանքները չէ, որ մտահոգիչ են, այլ այն, «որ այլ լրատվամիջոցներ արտատպեցին ստերը»: Վարդան Խաչատրյանը նաեւ վստահեցրեց, որ ընտրություններին չմասնակցելու կուսակցության որոշումը արտաքին ճնշումների արդյունք չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter