Գործազուրկների 92,3 տոկոսը կանայք են
Ղարաբաղում 2008թ. զբաղվածների թվաքանակը կազմել է 58503 մարդ, որից 75.4 տոկոսը կամ 44 093 մարդ վարձու աշխատողներ են (ներառյալ անհատ ձեռնարկատերերը), իսկ 24.6 տոկոսը կամ 14 410 մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես գյուղատնտեսությունում: Այս տվյալներն օրերս հրապարակել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը` հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնում հաշվառման են կանգնել 3690 չզբաղված քաղաքացիներ, որոնց 93.9 տոկոսը ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Չզբաղված քաղաքացիների թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13.1 տոկոսով, գործազուրկների թիվը`15.3 տոկոսով, իսկ նպաստառու գործազուրկների թիվն ավելացել է 28.3 տոկոսով:
Վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ. հունվարի 1-ի դրությամբ կանայք կազմում են պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիների 92.3 տոկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել