Երեկ՝ ժամը 21.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու կասկածանքով 53-ամյա Ղևոնդ Ս.-ի բնակարանից բերման են ենթարկել նրան և 44-ամյա Դավիթ Բ.-ին, 45-ամյա Արմեն Բ.-ին ու 41-ամյա Արտակ Հ.-ին:
Բնակարանի խոհանոցի սեղանի վրա հայտնաբերվել է Ղևոնդ Ս.-ի կողմից պատրաստված և իրեն պատկանող 1 շիշ սպիտակ նստվածքով դեղնավուն հեղուկ, տարբեր տարողության ներարկիչներ, ապակե 2 սրվակ, «Դիմեդրոլ» տեսակի 3 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել