HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության ոլորտը ուշադրության կենտրոնում

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի եւ հանրապետության մարզպետների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության խնդիրներին։ Կառավարության կայքէջը տեղկացնում է, որ խորհրդակցության սկզբում վարչապետը կարեւորել է գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, դրանք ժամանակին եւ հաջողությամբ իրականացնելու համար ձեռնարկվող միջոցառումները։ Ընդգծելով, որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, որին հատկապես այսօր` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ լուրջ ուշադրություն է դարձվում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը` ոլորտում ներդրումներ ապահովելու, վերամշակող ձեռնարկություններին աջակցելու, դրանով իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է հանրապետությունում գարնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այնուհետեւ ՀՀ մարզպետները խոսել են իրենց մարզերում կատարվող աշխատանքների մասին, հարցեր ուղղել գյուղատնտեսության նախարարին։ Քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները, բարձր լեռնային համայնքների սուբսիդավորման, գյուղացիական տնտեսությունները մշակաբույսերի սերմերով, պարարտանյութերով, քիմիկատներով, ոռոգման ջրով, գյուղտեխնիկայով ապահովելու, ինչպես նաեւ գարնանային հեղեղումների կանխարգելման, դրանց հնարավոր հետեւանքների վերացման եւ այլ խնդիրներ։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարներին` համատեղ քննարկել եւ ներկայացնել մարզերում հանրային աշխատանքների կազմակերպմանն աջակցելու հնարավորությունները` բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter