HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» ժառանգները

aravot«Առավոտն» իր խմբագրականում անդրադառնում է «Ժառանգության» ձայների տեղաբաշխմանը եւ նշում, որ «Ժառանգության» ընտրազանգվածի մի մասը ձայն կտա ՀԱԿ-ին: Որոքա՞ն մեծ կլինի այդ մասը` կախված է նրանից, թե ինչպես է իրեն դրսեւորելու Կոնգրեսը նախընտրական ժամանակահատվածում` որպես լուրջ, սոլիդ քաղաքական ո՞ւժ, թե՞ որպես չարացած լյումպենների եւ «խփնված» հեղափոխականների զանգված: Առաջին դեպքում «Ժառանգության» Կոնգրեսին ավելի մեծ ժառանգություն կթողնի, որովհետեւ այդ ընտրազանգվածը հաստատ «լուրջի եւ սոլիդի» կողմնակից է: Այդ առումով լավատեսություն է ներշնչում` Լեւոն Զուրաբյանի Կոնգրեսի ցուցակի առաջին եռյակում հայտնվելը, թրը կնպաստի վերը նշված առաջին ճանապարհի ընտրությանը: Այդ սցենարն ավելի հավանական է դարձնում «Ժառանգության» հրապարակային կոչը` ձայն տալ ընդդիմությանը: Երկրորդ` «Ժառանգության»  ընտրազանգվածի մի մասը կանցնի «իշխանամետների ամենաընդդիմադիրին»: Դա տվյալ դեպքում Դաշնակցությունն է, որն այս ընտրություններում նույնպես, սովորության համաձայն, «ընդդիմադիր խաղեր է տալու»: Պարզապես, նման ձեւով կողմնորոշված ընտրողները պետք է հասկանան, որ ավագանու անդամ դարձած դաշնակցականները կոալիցիայի մյուս անդամների հետ միասին իրենց ձայնը տալու են Գագիկ Բեգլարյանին: Վերջապես, այդ ընտրողների մի մասն ընդհանրապես չի գնա ընտրությունների: Դա ամենավատ տարբերակն է: Իսկ իշխանությունների համար` ամենաձեռնտու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter