HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկ

hayq5«Հայքի» աղբյուրների փոխանցմամբ` օրերս ՕԵԿ-ին առաջարկվել է չմասնակցել ընտրություններին: Իսկ առաջարկությունն արվել է Սերժ Սարգսյանի նստավայրի կողմից: Ավելին, ՕԵԿ-ին առաջարկել են հայտարարել նաև, թե իրենք սատարում են Գագիկ Բեգլարյանին: Սպասվում է, որ առաջիկա օրերին Արթուր Բաղդասարյանը կամ Հեղինե Բիշարյանը հանդես կգան նման հայտարարությամբ: Նման առաջարկ է արվել նաև ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, բայց դաշնակցականները և ԲՀԿ-ականները որոշել են մասնակցել ընտրություններին: Չի բացառվում նաև, որ ԲՀԿ-ն ևս հայտարարի Գագիկ Բեգլարյանին պաշտպանելու մասին: Սերժ Սարգսյանի նստավայրում կարծում են, որ իրենց գործն ավելի կհեշտանա, եթե կոալիցիան հանդես գա միասնական շարքերով: ՕԵԿ-ին խոստացել են Աանի թաղապետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter