HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որն է հոգեպես ավելի ազնիվ

168-jamԵրևանի ավագանու կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են հասարակությանը հայտնի մեծ թովով արվեստագետներ և մարդիկ, որոնց ընդունված է անվանել` մտավորականներ: Ընդ որում, դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր վերջին գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ընդգրկված են եղել նախընտրական քարոզարշավներում` բնականաբար, առավելապես քարոզելով իշխանական կուակցությունների կամ նախագահի իշխանական թեկնածուի օգտին: Նույն օրինաչափություն պահպանվում է նաև այս ընտրությունների դեպքում: Չնայած ավագանու  արվեստագետ թեկնածուներ կան գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներում, սակայն այդ ցւցանիշով առաջին տեղում ՀՀԿ-ն է, ընդ որում, ի տարբերություն մյուս ցուցակների, այստեղ արվեստագետները գտնվում են անցողիկ տեղերում` զբաղեցնելով ավելի բարձր հորիզոնականներ, քան նույնիսկ ՀՀԿ-ական գործող թաղապետերը: Հարց է առաջանում. արդյք արվեստագետների անունները չե՞ն օգտագործվում` ընտրություններում հաղթելուց հետո նրանց փոխարեն այլ թեկնածուների, ասենք, գործող կամ նախկին պաշտոնյաների որդիներին ավագանի դարձնելու համար: Սա այն դեպքն է, երբ արվեստագետների ներկայությունը ցուցակներում ավելի գերադասելի է, քան մականունավորների ու նրանց որդիների: Սակայն նրանց ունեցած դրական ազդեցության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, եթե ընտրություններից հետո նրանք իրենց տեղերը «չզիջեն» նշված կոնտիգենտին: Հակառակ դեպքում նրանք կկատարեն շատ ավելի վտանգավոր ու վնասակար ֆունկցիա, քանի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ժամանակ իշխանությունների հասցեին դիֆերամբներ ձոնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter