
Ըստ «Փակագծի» աղբյուրների` Հայաստանի իշխանական վերնախավում քննարիկվում է առաջիկայում պետական եկամուտների կոմիտեի կազմում բարձրաստիճան կադրային փոփոխություններ իրականացնելու հարցը, որն իշխանությունները մտածում են օգտագործել նախընտրական քայլերի տրամաբանությամբ: Իշխանությունները գիտակցում են, որ գործարար հասարակության շրջանում մեծ դժգոհություն կա ՊԵԿ գործունեությունից և նմանօրինակ փոփոխություններով մտածում են սիրաշահել բիզնեսմենների, փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների խավին, որպեսզի նրանց դժգոհ տրամադրությունները քաղաքապետի ընտրությունների ժամանակ փոք-ինչ մեղմանա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե իշխանություններն այս կապակցությամբ ինչ վերջնական որոշում կկայացնեն, քանի որ սա ընդամենը նրանց քննարկելիք նախընտրական քայլերից մեկն է, որի իրականացումը պայմանավորված է լինելու այն հաշվարկներով, թե ինչքանով կարող է նման քայլը արդյունավետ լինել հասարակության դժգոհությունը մեղմելու տեսանկյունից: Բանն այն է, որ այդ դժգոհությունը հարկային մարմիններից այնքան մեծ է, որ նոււնիսկ ՊԵԿ նախագահի փոփոխությունը կարող է ունակ չլինել մեղմել այն և հույսեր ներշնչել, որ իշխանությունները քյալեր են կատարում հարկային տերորը դադարեցնելու ուղությամբ:
Իրար հերթ չտալով
Երեկ Անդրանիկ Մարգարյանի շիրիմի մոտ նրա հանրապետական կուսակիցները, ինչպես, օրինակ, Սամվել Նիկոյանը և մյուսները, հոգեցունց խոսքեր էին ասում նախկին վարչապետի մարդկային նկարագրի և քաղաքական կերպարի վերաբերյալ` հեռուստաընկերությունների եթերթվ իրար հերթ չտալով: Սակայն հասարակությունը, որը երևի հետևում էր այս ամենին, միգուցե առաջին հերթին հիշեց այն փաստը, որ նույն այդ գործիչներն Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո իրար հերթ չէին տալիս նրան դավաճանելու հարցում, որպեսզի մտնեին ՀՀԿ նոր նոխագահ Սերժ Սարգսյանի աչքն ու նրան օգնեին տապալելու Մարգարյանի և իրենց ողջ մնացած մյուս ընկերներին, ինչպես, օրինակ, Տիգրան Թորոսյանի դեպքն էր, որին դավաճանեցին ցեղակրոն միասնական դրսևորումով` վարկյան անգամ չմտածելով, թե ինչ կմտածեր այդ մասին ինքը` Անդրանիկ Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել