
Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները և այդ հարցի շուրջ առաջացած մեծ աժիոտաժը ստիպում են փոքր-ինչ այլ տեսանկյունից նայել Երևանի ղեկավարման խնդրին: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է կառավարվել Երևանը վերջին 10 տարիներին: Սկենք նրանից, որ մինչև 2000 թ-ը, այսինքն` մինչև Ռոբերտ Քոչարյանի «լիարժեք նախագահությունը» Երևանի քաղաքապետի պաշտոնը շարքային, ոչնչով աչքի չընկնող պաշտոն էր: Այդ ընթացքում քաղաքապետերից ոչ մեկնն օլիգարխ կամ նույնիսկ միջին տրամաչափի ունևոր չի դարձել: Ռոբերտ Քոչարյանն առաջինը հակացավ, որ Երևանի քաղաքապետը «նստած է փողի վրա»: Հենց այդ պահից էլ Երևանը վեածվեց փող աշխատելու միջոցի, և Երևանի զարգացման հետ կապված ցանկացած հարց քննարկվում էր միայն այն տեսանկյունից, թե ինչքա՞ն փող կարելի է աշխատել այս կամ այն նախագծի վրա: Միանգամից վաճառքի հանվեց ամեն ինչ. այգիները, պուրակները, մայթերը և այլն: Արդյունքում քաղաքը, բնականաբար, ոչինչ չշահեց: Հետո այդ փողերն ինչ-որ ոլորտում ներդնելու խնդիր առաջացավ, և քանի որ ուրիշ բան չկար, որոշվեց «էլիտար շինարարություն» իրականացնել. հորինվեցին միանգամից մի քանի ծրագրեր` Հյուսիսային պողոտա, Կասկադ և այլն: Իսկ Երևանի պրոբլեմներն իրականում բոլորովին այլ են` քաղաքը գերբեռնված է, խորհրդային տարիներին կառուցված հազարավոր «խրուշչյովկաներն» ու բազմահարկերը քանդվում են, շնչելու օդ, խմելու ջուր չկա, մի խոդքով` քաղաքը քանդվում է: Բայց իշխանություններին նախ փողն էր հետաքրքրում, և սկսվեց «էլիտար շինարարության բումը»: Արդյունքում, մի քանի տեղական օլիգարխների միջոցներով ու ռուսական կասկածելի գումարներով կառուցվեցինշենքեր, իսկ հազարավոր ընտանիքներ հայտնվեցին փողոցներում:
Հետո իշխանությունները հասկացա, որ փող աշխատելու համար ամենևին պարտադիր չէ սեփական գրպանից փող ծախսել` կարելի է նաև բյուջետային միջոցները յուրացնել, և սկսեցին Երևանի «ճանապարհաշինարարական ծրագրերը»: Այդ ընթացքում Ռ. Քոչարյանը հասցրերց «Հաղթանակ» զբոսայգում իր համար հյուրանոց կառուցել, Երվանդ Զախարյանն ու Արմեն Գևորգյանը դարձան մուլտիմիլիոնատեր և այլն, բայց այդ ամենը դարձյալ կապ չուներ Երևանի խնդիրների հետ: Անցած 10 տարիների ընթացքում Երևանն ընդամենը կթու կովի կարգավիճակում է եղել: Ռ. Քոչարյանը հենց այդ սկզբունքով է մոտեցել Երևանին, հետագայում Սերժ Սարգսյանը շարունակել է այս «ավանդույթը», և արդյունքում Երևանը 2800-ամյա քաղաքից վերածվել է երկու հոգու սովորական կերակրադաշտի: Ու հիմա պիտի ամեն ինչ անեն, որ որևէ մեկը հանկարծ իրենցից չխլի այդ կերակրադաշտը: Համենայնդեպս, նրանք առաջիկա ընտրությունները հենց այդ ձևով են ընկալում:
Երկիմաստ խորհրդանիշ
Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված է «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսը, կողքին` մի մեծ ցախավել:
«ՉԻ» - Եթե Գագիկ Բեգլարյանը մտաիր է Երևանի մաքրությունն ապահովել ցախավելներով, հազիվ թե դա նրան հաջողվի, այնպես որ, այս դեպքում ցախավելն ակնհայտորեն խորհրդանիշ է: Այլ հարց է, թե ինչ է խորհրդանշում ցախավելը: Հետաքրքիր է` խոսքը Գագիկ Բեգլարյանի կադրային քաղաքականությա՞ն մասին է, թե՞ ցախավելն, այնուամենայնիվ, ապագային միտված խորհրդանիշ է և ակնարկ է պարունակում այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Երևանի քաղաքապետարանում մայիսի 31-ից հետո: Համենայնդեպս, ժամանակին Ալեքսանդր Արզումանյանի ղեկավարած քաղաքացիական անհնազանդության խորհրդանիշը նույնպես ցախավելն էր, բայց այն բոլորովին այլ խորհուրդ էր պարունակում: Ի դեպ, ցախավելն այլ «գործառույթ» էլ ունի: Հեքիաթներում մութ ուժերն օգտագործում են այն որպես փոխադրամիջոց և որպես կանոն` դրա օգնությամբ արագ հեռանում «դեպքի վայրից»: Գուցե հենց սա՞ են նկատի ունեցել Երևանի քաղաքապետարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել