HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրապա՞հ, թե՞ սերժապահ

jamanakԱռաջիկայում, «Երկրապահ» կամավորական միության վարչությունը` ի դեմս կազմակերպության ղեկավար Մանվել Գրիգորյանի, հանդես է գալու  միության վարչության ազատազրկված անդամ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու Հայաստանի նախագահին ուղղված  միջնորդությամբ: Հայտնի է, որ նման նախաձեռնության «արտաքին» պատճառը «Երկրապահ»-ի վարչության եւ խորհրդի մի շարք անդամների ներկայությունը միության մոտ ժամանակներս նախատեսված համագումարում ապահովելն է: Հիշարժան է, որ բացի «Երկրապահ»-ի բարձրաստիճան անդամներից, Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է ազատ արձակել նաեւ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, որը 1999թ. Հոկտեմբերի 27-ից ի վեր համարվում էր Մանվել Գրիգորյանի ամենամոտ զինակիցը; Չի բացառվում, որ այս քայլը կարող է լինել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ քաղաքական բանտարկյալներից տարատեսակ ուղիներով խնդրագրեր կորզելու Հայաստանի իշխանությունների նախաձեռնություններից մեկը: Շտիռլիցի կոչը չլսեցին Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանն օրերս հանդիպում է ունեցել թաղապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների ղեկավարների հետ եւ հորդորել նրանց ջանք ու եռանդ չխնայել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ աշխատելու համար հօգուտ ՀՀԿ-ի: Բացի այդ, նա պահանջել է մարդկանց անձնագրային տվյալներ ներկայացնել իրենց: Նմանատիպ մեկ հանդիպում էլ նա ունեցել է թաղապետարանի աշխատակիցների հետ: Շատերը, սակայն, իրենց բացահայտ դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ ու ակնարկել, որ այս անգամ արդեն իրենք նույն գետը չեն մտնի: Չնայած Երիցյանի սպառնալիքներին, շատերը մնացել են անդրդվելի: Հակասությունները խորանում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հարաբերությունները գնալով ավելի են վատանում: «Ժամանակի» տեղեկություններով` Ղուկասյանն ամեն գնով փորձում է մարզպետուհու տակը փորել: Աղբյուրների պնդմամբ` Ղուկասյանն ուզում է այդ պաշտոնում տեսնել երբեմնի ծանրորդ, հայտնի չեմպիոն Յուրի Վարդանյանին, մանավանդ որ` վերջինս կարծես թե համաձայն է ղեկավարել Շիրակի մարզը: Լիդա Նանյանին առայժմ հաջողվում է այս պաշտոնը պահպանել շնորհիվ իր եղբոր` ԱԱԾ վարչության պետ Զավեն Նանյանի: Զ. Նանյանն, ի դեպ, հայտնի է ընդդիմադիր գործիչների հեռախոսները գաղտնալսելու եւ նրանց դեմ «դոսիեներ» հավաքելու չրախուսվող արարքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter