HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիխուանան՝ ձեռքում եւ նստելատեղի տակ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին՝ ժամը 21.30-ին, Դավիթ Անհաղթի փողոցի 4-րդ շենքի մոտից թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով բերման են  ենթարկել 27-ամյա Արգամ Շ.-ին և նրա 4 ուղևորներին՝ 26-ամյա  Հրաչյա Ա.-ին, 28-ամյա Արմեն Խ.-ին, 27-ամյա Էդգար Ղ.-ին և 26-ամյա Սերյոժա Վ.-ին:

Խուզարկությամբ Սերյոժա Վ.-ի ձեռքում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված մոտ 1.4 գ դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Արգամ Շ.-ի ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի աջ կողմի նստելատեղի տակ` թղթով փաթաթված մոտ 1.9 գ դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Սերյոժա Վ.-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է,  և այն քաղել է Սպիտակ քաղաքում, իսկ Էդգար Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից հայտնաբերվածը «մարիխուանա» է, որը 12.000 դրամով ձեռք է բերել Սերյոժա Վ.-ից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter