
«Հայոց աշխարհը» մեջբերել է Հայկ Բաբուխանյանի խոսքերը. «Կարծում եմ` ԼՏՊ-ն Երեւանի ավագանու ընտրություններին լավագույն դեպքում 20-25 տոկոս կհավաքի, սակայն, ընտրությունների արդյունքներից անկախ, հունիսի 1-ին կհայտարարի, որ ընտրությունները կեղծվել են, ու երկրորդ անգամ նույն ջուրը կմտնի:
Մարտի 1-ի պատմությունը կկրկնվի, ընդ որում, եթե առաջին անգամ դա ողբերգություն էր, այս անգամ ֆարս կլինի, բայց այդ ֆարսը Կոնգրեսին հնարավորություն կտա էլի միառժամանակ մնալ ջրի երեսին:
Նրանք կարողացան իրենց սարքած մարտի 1-ից առավելագույնը քամել` հիմա «հունիսի 1» են սարքելու. տեղն էլ հարմար է` քաղաքապետարանի դիմաց, ու հիմա էլ հունիսի 1-ն են մի տարի շահարկելու: Մարդը բացեիբաց ասում է. ես չեմ գալիս զբաղվելու աղբահանության եւ կանաչապատման հարցերով, գալիս եմ իշխանությունը գրավելու»:
Զինվում են
Վերջին տարիներին արագորեն զինվող Ադրբեջանն այժմ էլ սկսել է սեփական զենքերն արտադրել: Առաջիկա տարիներին 17 նոր գործարաններ բացել ծրագրած Ադրբեջանը մտադիր է 435 տեսակի զենք արտադրել: Թուրքական մամուլի փոխանցմամբ` Ադրբեջանը մտադիր է իր ռազմաարդյունաբերության գործարաններում արտադրել զրահապատ մեքենաներ, նռնակներ, ռումբեր եւ այլ տեսակի զենքեր, ինչի համար Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից 5 հազարից ավելի տեխնոլոգիական սարքավորումներ է ձեռք բերել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել