HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեքիաթ աղջկա և ընկուզենու մասին

Աննա Ասատրյան

Lի­նում է, չի լի­նում, մի փոք­րիկ աղ­ջիկ, ո­րը ոչ տուն է ու­նե­նում, ոչ կար­գին հա­գուստ: Նա նույ­նիսկ ծնող­ներ չու­ներ: Չկար մե­կը, ում մոտ կկա­րո­ղա­նար պատս­պար­վել: Չկար մե­կը, ում մոտ կկա­րո­ղա­նար խո­սել ու ար­տաս­վել, վստա­հել նրան: Նա ամեն գի­շեր ստիպ­ված էր լի­նում քնել դրսում ու ա­մեն ան­գամ, ոչ մի կերպ չկա­րո­ղա­նա­լով հար­մար­վել իր գի­շե­րա­յին օ­թևա­նին, փո­խում էր տե­ղը: Ծվա­րում էր պա­տե­րի տակ ու աղ­բա­նոց­նե­րում:

Ու մի օր էլ գտնում է մի հսկա ընկուզենի, որը շատ մեծ էր իրենից թե՛ հա­սա­կով, թե՛ տա­րի­քով: Ընկուզենին սի­րով ըն­դու­նեց նրան իր հսկա ճյու­ղե­րի տակ և ա­պաս­տան տվեց: Աղ­ջի­կը, որ ամ­բողջ օ­րը քայ­լե­լով ու բա­րի մարդ­կանց սպա­սե­լով էր անց­կաց­րել, հի­մա սարսափելի հոգ­նած էր ու ակն­թար­թո­րեն քնեց: Ամ­բողջ գի­շեր ծեր ընկուզենին իր խիտ ճյու­ղե­րի միջից հե­տևեց փոք­րի­կին, փոր­ձեց իր ջեր­մու­թյու­նը հա­ղոր­դել նրան: Ուզում էր, որ նա այդ գի­շեր քներ այնպես ա­նուշ, ինչպես երկար ժամանակ չէր քնել:

Հա­ջորդ օրն աղջիկը, ինքն էլ չգիտեր` ինչու, նո­րից ե­կավ բարի ընկուզենու մոտ: Նա ուզում էր խոսել ընկուզենու հետ, շնորհակալություն հայտնել նրան, բայց այնքան երկար էր լռել, որ չգի­տեր ինչ­պես սկսել: Ու ընկուզենին օգնեց նրան:

Նա տա­րու­բե­րեց ծեր ճյու­ղերն ու հարց­րեց. - Ի՞նչ է քո ա­նու­նը, փոք­րի՛կ աղ­ջիկ:

- Նա­րե, - վա­խե­ցած պա­տաս­խա­նեց աղ­ջի­կը:

- Ես գի­տեմ, որ դու եր­բեք երկ­րորդ օ­րը նույն տե­ղում չես քնում, ին­չու՞ ար­ժա­նա­ցա այս այ­ցե­լու­թյա­նը:

- Ես… ես ուղ­ղա­կի սի­րե­ցի քեզ և ու­զեցի նորից տեսնել, եթե…

- Ի՞նչ ե­թե: Ես շատ ու­րախ եմ, որ եկել ես ինձ մոտ: Ես մե­նակ չեմ մնա, իսկ դու էլ ինձ նման տա­րօ­րի­նակ բա­րե­կամ կու­նե­նաս:

- Չէ՜, չէ՜, դու տա­րօ­րի­նակ չես, դու լավն ես, ես շատ եմ սի­րում քեզ…

- Է՜յ, լսիր, դու ինչ-որ բան կե­րե՞լ ես այ­սօր: - Ա­յո՜, մի բա­րի կին ինձ մի փոք­րիկ կտոր հաց ու կես խնձոր է տվել: Ընկուզենին թափ տվեց ճյու­ղե­րը ու մի քա­նի ընկույզ գցեց աղջ­կա համար:

- Կնե­րես, բայց ես քեզ միայն ընկույզով կա­րող եմ հյու­րա­սի­րել:

- Ան­չափ շնոր­հա­կալ եմ:

- Գի­տե՞ս, ես ման­կուց միշտ մե­նակ եմ ե­ղել, միշտ տե­սել եմ հա­րևանությամբ ա­ճող ընկուզենիներին ու սոճիներին, ո­րոնք փոքր ժա­մա­նակվանից ապ­րել են ի­րենց մայ­րիկ­նե­րի ու հայրիկների հետ: Մին­չև այժմ էլ նրանք ապ­րում են եր­ջա­նիկ ու չեն էլ մտա­ծում, որ այս աշ­խար­հում կան և իմ նման ար­դեն հարյուր քսան տա­րի մե­նակ ապ­րող ընկուզենիներ, ո­րոնք եր­բեք ջեր­մու­թյուն չեն զգա­ցել:

- Ինձ պե՞ս, - ա­սաց աղ­ջի­կը` զգա­լով, որ գտել է իր նման միայ­նակ մե­կին:

- Ո՛չ, դու դեռ կգտնես քեզ հա­մար հա­րա­զատ մե­կին ու հարյուր ան­գամ ա­վե­լի մեծ ջեր­մու­թյուն կստա­նաս նրա­նից: Նա հաս­տատ չի կա­րո­ղա­նա չսի­րել քեզ նման նուրբ ու քնքուշ աղջ­կա:

- Հենց քեզ նմա՞ն… նա ինձ քեզ նմա՞ն կսի­րի: Ես ու­զում եմ գտնել այդ մե­կին, բայց նաև չեմ ու­զում բա­ժան­վել քեզ­նից: Եր­բեք չեմ ու­նե­ցել քեզ պես լավ ըն­կեր: Նրանք երկար զրուցեցին, մինչև աղջիկը մուշ-մուշ քնեց: Ա­ռա­վո­տյան նա նո­րից գնաց քա­ղա­ք շրջե­լու և ե­րե­կո­յան անհամբեր քայլերը ուղղեց դեպի անտառ՝ իր սիրելի ընկերոջը որքան հնարավոր է շուտ տեսնելու և նրան իր արկածները պատմելու հույ­սով: Սակայն, հաս­նե­լով ընկուզենուն, տե­սավ մի բան, ո­րից քարացավ: Ի՞նչը կա­րող էր նրան այդ­քան ցնցել: Կե­սօ­րին, երբ աղ­ջիկն ար­դեն այդ­տեղ չէր, ինչ-որ մարդիկ էին եկել ընկուզենուն տե­սակ­ցու­թյան: Նրանք մի քիչ կանգ­նել էին ընկուզենու մոտ ու… այ­րել նրա ստո­րին մա­սը, հե­տո կտրել էին: Հի­մա լա­ցա­կու­մած աղ­ջի­կը կանգ­նած էր ծեր ընկուզենու կող­քին:

- Ես չեմ ու­զում, որ դու լաց լի­նես և ու­զում եմ, որ միշտ շատ լավ հի­շես, որ ես էլ քեզ եմ շատ-շատ սի­րում, - շշնջաց ընկուզենին: Աղ­ջի­կը հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Նա վերցրեց ընկուզենուց մի փոք­րիկ շիվ ու դրեց իր մաշ­ված շո­րի մեջ:

- Ես չեմ ու­զում հան­դի­պել այն մե­կին, որն ինձ այն­քան պի­տի սի­րի: Ես վա­խե­նում եմ, ո­րով­հե­տև նրան էլ մի օր կարող են խլել ինձնից… Ու աղջիկը, ընկուզենու ճյուղը սրտին պինդ սեղմած, արցունքներն աչքերին, հեռացավ…

Չես ուզում, չէ՞, որ հեքիաթն այսքան տխուր վերջանա, փոքրի՛կ: Դու կարող ես գնալ աղջկա հետքերով ու տեսնել, թե ինչ եղավ հետո նրա… և ընկուզենու փոքրիկ շիվի հետ: Պատմի՛ր մեզ հեքիաթի շարունակությունը ու ստացի՛ր նվեր մեր փոքրիկ հերոսուհուց:

Մեկնաբանություններ (14)

Սաթինե
Սաթինե Ղարգյոզյան Աղջիկն այդպես աչքերը լցրած գնում էր, և հանկարծ ճյուղը ձեռքից ընկավ։ Աղջիկը նկատեց դա և մտածեց, որ բարին այդ էր, - ես այսպես ծառ կտնկեմ։ Այդ պահին աղջնակը նկատեց, որ իր հետևում մի մարդ է կանգնած, որից նա վախեցավ։ Սակայն այդ մարդը բարի ձևով խոսեց ու ասաց, որ ցանկանում է գտնել իր աղջկան, որին կորցրել է 12 տարի առաջ և որը շատ նման էր Նարեին։ Նարեն ուրախ պատասխանեց, որ իր անունն էլ է Նարե և որ ինքն էլ հենց 12 տարեկան է, միգուցե հենց ինքն է այդ մարդու աղջիկը։ Այդ օրվանից նրանք դարձան լավ ընկերներ և ապրեցին միասին։ Մի քանի օր հետո Նարեն եկավ իր տնկած ճյուղի մոտ և նկատեց, որ այն դարձել էր իր ընկերուհի ընկուզենու նման գեղեցիկ ծառ և ժպտաց։
Մանե
Շատ լավն էր
Հրայր 9 տարեկան
Փոքրիկ աղջիկը շիվը սրտին կպցրած շարունակում է իր ճանապարհը, սակայն նկատում է որ ընկույզենու ճյուղը սկսում է թոշնել, ստիպված է լինում բաժանվել նրանից։ Նարեն իր փոքրիկ ձեռքերով հողը փորում է, ճյուղը դնում հողի մեջ։ Քանի որ առվի կողքն էր տնկել ջրելու կարիք չի ունենում։ Ժամանակի ընթացքում աղջիկը հանդիպում է մի խելացի ամուսինների, որոնք երեխա չեն ունենում։ Նրանք Նարեին վերցնում են իրենց հետ պահում ու պահպանում են այնպես, ինչպես ժամանակին ընկույզենին։ Մի քանի տարի հետո աղջիկը որոշում է գտնել ընլյուզենու շիվը։ Նարեն գալիս է այն վայրը , որտեղ տնկել էր ճյուղը, և տեսնում է որ դարձել է գեղեցիկ ծառ։ Աղջիկը թափ է տալիս բերքը և բոլոր ընկույզները տանում անտառ։ Առաջին պտուղները տնկում է այն նույն տեղում, որտեղից կտրել էին հսկա ծառը։ Իսկ տարիներ հետո պարզվում է որ այդ բարի մարդիկ իր ազգականներն են լինում։ Բանից դուրս է գալիս, որ Նարեն վերադարձավ իր արմատներին, իսկ ընկույզենին՝ իր։
Աննա Վահրամ
Նարեն վերցնում է ճյուղը եւ այն տնկում։ Այն մեծանում եւ դառնում է հսկա մի ծառ։ Ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են, որ տեսնեն մեծ ծառը։ Այցելուներից մեկը Նարեին հարցնում է արդյոք ունի նա ընտանիք։ Իմանալով որ չունի, նարեին որդեգրում են եւ միյասին ուրախ ապրում։?❤️?
Արևիկ
Նարեն ընկուզենու շիվը սեխմեց իր փոքրիկ սրիտին այնքան ժամանակ,մինչև մի բարի մարդ նրան ընտանիք տվեց ու ընկուզենին տնկեցին իրենց բակում։Ու մինչև հիմա ըմկուզենին բերք է տալիս Նարեին,և Նարեն ամեն տարի նոր շիվ է պոկում ընկուզենուց ու տնկում իրենց բակում,որպեսզի ընկուզենիները իրենց մեակ չզգան ու Նարեն շատ ընկուզենու ծառեր ունենա։
Մարինե Երկնափեշյան
Նարեն չցանկանալով բաժանվել իր լավ ընկերոջից, վերցնում է փոքրիկ ճյուղը և տնկում մարդկանց աչքից մի հեռու վայրում: Ճյուղը մեծանում է ու դառնում մեծ ընկուզենի:Նարեն հիշելով ընկուզենու ասածները'նրա մենության մասին,նոր ու նոր ճյուղեր է տնկում և ընկուզենուն ընտանիք պարգևում,իսկ ինքը հիանում նրանցով:
Բելլա Այվազյան
Նարեն այդ շիվը մեծ սիրով ու ջերմությամբ տանում և տնկում է մի ապահով վայրում,որտեղ այն չեն վնասի։Եվ ամեն առավոտ նա գնում և խնամում էր այն։Մինչև,որ այն մեծանում և դառնում է մեծ ընկուզենու ծառ։Ինչպես որ այն ընկուզենին էր և նա դառնում է նրա լավագույն ընկերն։
Նանե Նադարյան
Նարեն չէր ուզում իր ընկերոջը կորցնել, դրա համար նա այդ ընկուզենու շիվով տնկեց մի նոր ընկուզենի, որից հետո նա էլ իրեն միայնակ չզգաց։Նարեն մեծացավ և ունեցավ նոր ընկերներ ու երբեք չմոռացավ իր լավ ընկերոջը՝ ընկուզենուն։ Նանե Ն.(8տ.)
Նանե Նադարյան
Նարեն չէր ուզում իր ընկերոջը կորցնել, դրա համար նա այդ ընկուզենու շիվով տնկեց մի նոր ընկուզենի, որից հետո նա էլ իրեն միայնակ չզգաց։Նարեն մեծացավ և ունեցավ նոր ընկերներ ու երբեք չմոռացավ իր լավ ընկերոջը՝ ընկուզենուն։ Նանե Ն.(8տ.)
Նանե Նադարյան
Նարեն չէր ուզում իր ընկերոջը կորցնել,դրա համար նա այդ ընկուզենու շիվով տնկեց մի նոր ընկուզենի,որից հետո նա էլ իրեն միայնակ չզգաց։Նարեն մեծացավ և ունեցավ նոր ընկերներ ու երբեք չմոռացավ իր լավ ընկերոջը՝ ընկուզենուն։
Առաքելյան Լիանա
Նա վերցրեց ճյուղը և հեռացավ:Շուտով մի հարմար տարածք գտավ և տնկեց իր ճյուղը , որպեսզի չկորցնի իր ընկերոջը: Հետո նա մեծացավ ու բոլորին պատմում էր իր ընկերոջ մասին, ով միշտ իր կողքին է:
Մարի Թորոյան
Նարեն շիվը փայփայելով տնկում է մեկ ուրիշ տեղ որտեղ շիվը կկարողանա շուտ աճել և ընկուզենի դառնալ: Եվ այդ դեպքում նա չի կորցնի իր շաաատ սիրելի ընկերոջը:
Ջեմմա Մայիլյան
Շիվը տնկում է, և շվից աճում է երկու հազար ընկուզենի: Նարեին այդ ընկուզենիները ուրախացնում են, իսկ աղջիկը չէր ուզում բաժանվել: Նա շուտով ընտանիք է կազմում և երեխաներ ունենում: Նարեն միշտ իր ընտանիքին տանում էր և ծանոթացնում ընկուզենիների հետ: Ջեմմա Մ. (7տ.)
Meri
Փոքրիկ աղջիկը չեր ցանկանում միայնակ մնալ և այս անգամ նա որոշեց իր ձեռքով կյանք տալ իր նոր ընկերոջը և տնկեց փոքրիկ ճյուղը գետի ափի, որի տակ էլ հետագայում իր ջրաջան աշխատանքի շնորհիվ կառուցեց իր տունը։ Շուտով նաև գտավ շատ ընկերներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter