HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմավորվում է Փրկության կոմիտե

«Հայ քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը նշում է, որ վերջին տարվա իրադարձությունները ապացույցն են այն բանի,

1.    որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը (հետայսու՝ կառավարությունը) ի դեմս ուժային կառույցների ոչ թե կատարում է քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ու պահպանման գործառույթներ այլ հիմնականում իրականացնում է քաղաքացիական իրավունքների համար պայքարող քաղաքացիների նկատմամբ օրենքով արգելված հետապնդումներ եւ օրենքով արգելված պատժիչ գործառույթներ,

2.    որ  ՀՀ կառավարությանը ենթակա որեւէ կառույց, որեւէ պաշտոնյա զրկված է ցանկացած հնարավորությունից ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված իրավասությունները իրականացնելու խնդրում,

3.    որ  Հայաստանում իսպառ բացակայում է անկախ դատական համակարգը, անկախ դատական համակարգի անվան տակ գոյություն ունեցող դատարանները գտնվում է կառավարության լիակատար հսկողության տակ եւ անվերապահորեն կատարում են նրանց անօրինական հրահանգները:

ՀՀ դատական ատյանների կախվածությունը հիմնավորված է քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացված եւ իրականացվող, ինչպես ՀՀ քրեա-դատավարական օրենսդրությամբ սահմանված այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ եւ բազմաթիվ միջազգային նորմերով ամրագրված, դատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով: Քաղաքական հետապնդման դատական փուլը իրականացնող դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն շինծու եւ կեղծ քրեական գործերով մեղադրվողներ՛ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Հակոբ Հակոբյանի, Շանթ Հարությունյանի, ինչպես նաեւ ագիկ Ջհանգիրյանի նկատմամբ արդարադատություն իրականացնելու փոխարեն ենթարկում են նրանց ֆիզիկական եւ հոգեբանական տանջանքների, այսինքն այս ատյանները իրականացնում են նրանց նկատմամբ ՊԱՏԻԺ:

Այդ նպատակով դատական ատյանները խոչընդոտելով քաղաքական բանտարկյալներին օրինական բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվելու իրավունքից, առանց օրինական հիմնավորման զրկել են նրանց դատական նիստերին մասնակցելու սահմանադրական իրավունքից: Չբավարարվելով դրանով խոչընդոտվել է նրանց պաշտպանների գործունեությունը, որի արդյունքում նրանք էլ զրկվել են դատական նիստերին լիարժեք մասնակցելու եւ իրենց գործառույթները իրականացնելու իրավունքից:

Համոզված լինելով իրավապահ մարմինների մեղադրանքների չհիմնավորվածության մեջ, այսպես կոչված, «Յոթի գործ»-ը վարող դատավոր Մնացականյանը չբավարարվելով մեղադրյալներին դատական պաշտպանությունից անհիմն կերպով զրկելուց անցել է ստալինյան ժամանակաշրջանի պատժամիջոցներին՝ դատական որոշում կայացնելով Շանթ Հարությունյանին առանց որեւէ հիմնավորման հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ:

Այսպիսով ՀՀ դատարանի օժանդակությամբ եւ անմիջական մասնակցությամբ վերոնշյալ քաղաքական բանտարկյալների կյանքն ու առողջությունը հայտնվել է իրական վտանգի տակ: Ելնելով վերոնշյալներից եւ նկատի ունենալով վերոհիշյալ քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, րիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Հակոբ Հակոբյանի, ինչպես նաեւ ագիկ Ջհանգիրյանի կյանքը անվտանգության մեջ հայտնվելու փաստը  «Հայ քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարում է նրանց, որպես ՀՀ քաղաքական իշխանության «Քաղաքական Պատանդներ»:

Այդ նպատակով ընկերակցության նախաձեռնությամբ կազմավորվում է Շանթ Հարությունյանի, «Յոթի գործով» բոլոր մեղադրյալների, ինչպես նաեւ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանների Փրկության Կոմիտե հետեւյալ կազմով, Վարդան Իսկանդարյան, Հարություն Հարությունյան, Դավիթ Վարդանյան, Վահե Ճուղուրյան եւ Կարո Կարապետյան-ընկերակցության ղեկավար, փաստաբան, Լոս Անջելես ԱՄՆ (Կոմիտեի աշխատանքները համակարգող): Փրկության Կոմիտեն նշում է, որ Ամբողջովին հիմնավորված է քաղաքական պատանդ Շանթ Հարությունյանի անվստահությունը դատարանի եւ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ իրականացվող ցանակացած տեսակի բժշկական ներգործության միջոցների նկատմամբ, Շանթ Հարությունյանի վիճակի գնահատումը եւ փորձագիտության նշանակումը ուղղակիորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ, դատավորը իրավասու չէ բժկական տիպի եզրակացություններ անելու, առավել եւս առանց որեւէ հիմնավորման եւ պատճառաբանության մեղադրյալին ենթարկել ուղղորդված փորձաքննության, Շանթ Հարությունյանի, ինչպես նաեւ այլ քաղբանտարկյալների առողջության քայքայման եւ վատթարացման մեղավորն ու պատասխանատուն, այսպես ասած, նրա կյանքն ու առողջությունը պահպանող իրավապահ կառույցների համապատասխան պաշտոնյաններն են ու դատավոր Մնացականյանը։

Եթե Շանթ Հարությունյանը չի վստահում իր առողջությունը դատարանին եւ արդարադատության կառույցի համապատասխան բժշկական ծառայություններին եւ ունի հիմնավոր մտավախություն ու կասկած նրանց վերաբերյալ, ապա կառավարությունը պարտավոր է ապահովել, եթե կան խնդիրներ նրա առողջության հետ կապված, նրա առողջության վերականգնում այն մասնագետներին որոնց կվստահի Շանթ Հարությունյանը, Ուստի՝ Շանթ Հարությունյանի եւ վերոհիշյալ բոլոր քաղաքական պատանդների փրկության խնդիրը համարում ենք ոչ միայն նրանց հարազատներին եւ ՀՀ քաղաքացիներին, այլեւ համայն մարդկությանը խնդիր:

Պահանջում ենք

ՀՀ քաղաքական իշխանություններից եւ նրան ենթակա արդարադատության համակարգի կառույցներից, դատարանից Շանթ Հարությունյանին անհապաղ տեղափոխել հոգեբուժարանից քաղաքացիական հիվանդանոց, կասեցնել նրա եւ վերոնշյալ մյուս քաղաքական պատանդների նկատմամբ քաղաքական հետապնդումը, կիրառել նրանց նկատմամբ անազատություն չսահմանող այլ խափանման միջոց,

Կոչով դիմում ենք

ՀՀ բոլոր քաղաքացիներին, սփյուռահայ բոլոր համայնքներին, մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրներով զբաղվող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին օժանդակելու «Քաղաքական Պատանդների» փրկության կոմիտեին: Սույն հայտարարություն-կոչը կոմիտեն դարձնելու է Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների, ժողովրդավարական երկրների կառավարությունների եւ միջազգային կառույցների քննարկման խնդիր, այն հրապարակվելու է ինչպես հայալեզու, այնպես էլ այլ լրատվամիջոցներում:

«Հայ քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցություն

Սույն Հայտարարությունը հրապարակելուց հետո դրան միացել են տարբեր երկրներում բնակվող ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալներ՝

1.    Յուրի Օռլովը-ԽՍՀՄ Ակադեմիկ, ԽՍՀՄ քաղբանտարկյալ ԱՄՆ, Նյու-Յորք

2.    Վլադիմիր Բուկովսկին-ԽՍՀՄ քաղբանտարկյալ (ժամանակին փոխանակվել է Չիլլի կոմկուսի ղեկավար Լուիս Կառվալանի հետ) Լոնդոն, Անգլիա

3.    Յուրի Ագայեվը-ֆիզիկ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, Նյու-Ջերզի, ԱՄՆ

4.    Շահեն Հարությունյանը-ԽՍՀՄ քաղբանտարկյալ, ԱՄՆ, Լոս Անջելես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter