HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարային վարիացիաներ

hj6Արմատավորված կարծիք կա այն մասին, թե այս տարվա մարտի 3-ին` դրամի փոխարժեքի փլուզման օրը, իշխանամերձ գործարարները չեն տուժել: Այսինքն` մի քանի օր առաջ նրանք հստակ տեղեկատվություն են ստացել, որ դրամը փլուզվելու է, եւ իրենց կանխիկ դրամը շատ արագ վրածել են դոլարի: Ընդհանուր առմամբ` սա ճիշտ է, սակայն կան նաեւ բացառություններ: Պարզվում է, որ բենզին ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանն այնքան էլ պատրաստված չի եղել մարտի 3-ին: Նրա հաշիվներում բավականին մեծ ծավալներով դրամ է եղել: Եվ մարտի 3-ի առավոտյան, դրամի փոխարժեքի փլուզման մասին լուրը ստանալուն պես, բարսեղ Բեգլարյանն իր աշխատասենյակում շատ բարձր ձայնով սկսել է ասել այն ամենը, ինչ մտածում է ՀՀ կառավարության եւ վարչապետի մասին: Իր կարծիքը նա արտահայտել է մի քանի տասնյակ վարիացիաներով: Ընդ որում` այնքան բարձր ձայնով է դա արել, որ նրա կարծիքը կառավարության ու վարչապետի մասին լսել են նաեւ այդ պահին նրա գրասենյակի մոտով անցնող մարդիկ: Մի հաղթաթուղթ ևս Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային ընկերությունները երեկ սկզբունքնային որոշում են կայացրել Իրանը Ադրբեջանին կապող երկաթգիծի կառուցման շուրջ: Սա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային մեգանախագծի մի մասն է: Իրան-Ադրբեջան երկաթգծի նշված հատվածի արժեքը 200 մլն դոլար է: Հետագայում այս հատվածը դառնալու է Եվրոպայից Ռուսաստանով, Ադրբեջանով, Իրանով մինչեւ Հնդկաստան ձգվող երկաթգծի կարեւորագույն հանգույցներից մեկը: Սա ուշագրավ է նրանով, որ Ադրբեջանն Իրանին կապող արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղու մի մասն անցնում է Հայաստանով եւ, հետեւաբար, չի գործում: վերը նշված երկաթգծի կառուցմամբ Հայաստանով անցնող երկաթգծի շահագործման իմաստը կնվազի, այսինքն` Հայաստանը կկորցնի տարածաշրջանում իր հաղթաթղթերից ևս մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter