«Արևի հետքերով»
Մարտի 27-ին ժ. 15:00 Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի կունենա «Արևի հետքերով» հեքիաթների գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը և Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես կգան գրքի ռուսերեն և գերմաներեն թարգմանությանն իրենց աջակցության մասին խոսքով:
Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կներկայացնեն «Երեխաները երեխաների» համար համատեղ նախագիծը, որի շրջանակներում հրատարակվել է գիրքը:
«Արևի հետքերով» գիրքը բնությանը նվիրված հեքիաթների հավաքածու է:
Գրքի առանձնահատկաթյուններից մեկը «Երեխաները երեխաների համար» մոտեցումն է. բոլոր հեքիաթների և նկարազարդումների հեղինակները երեխաներ են: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև գրքի աուդիո տարբերակը և www.savethenature.am վեբկայքը:
Խնկո-Ապոր անվ. գրադարանի մանկական թատերախումբը կներկայացնի գրքում ընդգրկված հեքիաթներից երեքի բեմականացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել