Տիգրան Կարապետյանն ասում է, բայց լսող չկա
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր Իրավունք դե ֆակտո ակումբում արտահայտել է իր մտահոգոթյունը. «Ինչու, տղաներ, ձեր տեղերը չեք տալիս ընդդիմությանը, մենք մի տարի տեսանք` ինչպես են իրենք հսկում»:
Տ. Կարապետյանը համոզված է, որ «Ժառանգության» համար դրսի ցուցումն է նշանակալի. «Մենք հասկանում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկյան պրոյեկտ է, երեք տարի դրա մասին եմ ասում, բայց ասողին լսող է պետք»:
ԺԿ նախագահը գտնում է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող ցուցակում լինել երկրորդը կամ երրորդը, որովհետեւ իրեն պատրաստում են նախագահական ընտրություններին, եթե այսօր լինի երկրորդը, դա կտպավորվի մարդկանց մեջ»: Իսկ հանձնաժողովի տեղերն էլ կուսակցությունը ՀԱԿ-ին չի տալիս, քանի որ, ըստ Տ.Կարապետյանի, դա կլինի հակադրություն իշխանության հետ:
Տիգրան Կարապետյանը, սակայն, ուրախ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրապայքարի մաս չի կազմել. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մտներ, կարող է իմ ձայները տաներ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել