Ի պատասխան հրթիռանետ-ատրճանակից արձակված կրակոցի
Մարտի 22-ին ոստիկանութան Իջևանի բաժին է դիմել 54 տարեկան Գենյա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 12.00-ի սահմաններում, տան բակում անհայտ անձը մուրճով խփել է իր ձեռքին, հետո ձեռքով հարվածել դստեր` 27-ամյա Մանյա Խ.-ին ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Սակայն պարզվել է, որ նշված օրը Գենյա Հ.-ն և Մանյա Խ.-ն դիտավորությամբ քարով հարվածել են իրենց տան բակում կայանված 39-ամյա Ռադիկ Չ.-ի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Մանյա Խ.-ն, հորը` 58 տարեկան Վանո Խ.-ին պատկանող հրթիռանետ-ատրճանակից կրակել է նույն ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին ու դիմահար ապակուն ու կոտրել այն` պատճառելով 300 հազար դրամի նյութական վնաս:
«Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Վանո Խ.-ն կամավոր հանձնել է նշված հրթիռանետ-ատրճանակը: Գենյա Հ.-ին և Մանյա Խ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել