HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Տիգրան Թորոսյանը «Ժառանգության» ընտրություններին չմասնակցելը ճիշտ է համարում

«Վերջին օրերի զարգացումները, կարծում եմ, լուրջ հետք են թողնելու ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ եթե «Ժառանգությունն» ու Կոնգրեսը միասին, մեկ ցուցակով գնային ընտրության, շատ ավելի ձայներ կհավաքեին և այդ դեպքում անգամ, թերևս կարող էին հույս ունենալ 40 տոկոսի սահմանագիծը հաղթահարելու հետ կապված»,-այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Իսկ այսօրվա ձեւաչափը, որով ընտրություններին պետք է մասնակցեն կուսակցությունները, ըստ պատգամավորի, թերևս ինչ-որ առումով ավելի նախընտրելի են դարձնում կոալիցիոն ուժերի հնարավորությունները: «Որովհետև, եթե նրանք 4 քաղաքական ուժերով հաղթահարեն 7 տոկոսի սահմանագիծը, շատ մեծ է հավանականությունը, որ նրանք կոալիցիա կստեղծեն ավագանու շրջանակներում և այդ պարագայում ավելի մեծ հույսեր կունենան տեղերի մեծամասնությունն ունենալու պարագայում քաղաքապետ առաջադրել»- ասաց Տիգրան Թորոսյանը: Նա ավելացրեց, որ  խորհրդարանական ներկա կոալիցիան կկազմվի նաև քաղաքապետարանի ավագանու կազմում.: «Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերին ինչ-որ բաներ միավորում են ու ինչ-որ կոնկրետ հետաքրքրություններ իրենք արդեն ունեն և դժվար է դրանից հրաժարվել։ Ընդդիմության մեջ եղած քաղաքական ուժերի համար կոնկրետ հետաքրքրություններն ապագայի հարց են և, կարծում եմ, այստեղ ավելի շուտ են սկսում գործել անձնական, խմբակային ինչ-ինչ շահեր և մոտեցումներ։ Իմ կարծիքով, ընդհանրապես բազմակուսակցական քաղաքական համակարգը ցանկացած երկրում մեկ ամբողջական մարմին է, անկախ այն բանից, թե այդ մարմնի մասերը մեկը մյուսին ինչքանով է հանդուրժում և նրանց որակները սկզբունքորեն իրարից չեն տարբերվում»,-կարծում է պատգամավորը: Տիգրան Թորոսյանը գտնում է, որ  Երևանի ընտրություններին ՀԱԿ-ի և «Ժառանգության»  միասնական ցուցակով հանդես գալը  հնարավորություն կընձեռեր ընդդիմությանը ընտրություններին հասնել 40 տոկոսի սահմանագծին. «Կարելի է ենթադրել, որ չափազանց դժվար կլինի որեւէ մեկին առանձին 40 տոկոսի սահմանագիծը հաղթահարել»,-նշեց բանախոսը: Տիգրան Թորոսյանը «Ժառանգության» հանդեպ ՀԱԿ-ի դրսեւորած վերաբերմունքը  ոչ կոռեկտ է համարել. ««Ժառանգությունը» միակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունն է, և առանց գոնե նախնական քննարկումների ասել ահա մեր ցուցակը ուզում եք, ուզեք, չեք ուզում մի ուզեք.... գոնե մամուլից տպավորությունն այդպիսին էր»։ Պատգամավորը չի բացառում, որ հնարավոր է ընդդիմության միասնությանն խանգարող անծանոթ հանգամանքներ էլ կան։ «Ժառանգության» չմասնակցության որոշումն, ըստ  Տիգրան Թորոսյանի,  ճիշտ է. «Ակնհայտ է, որ Ժառանգությունը մենակ գնալով ընտրություններին, ըստ էության, ոչ մի հարց չէր լուծելու, որովհետև անգամ եթե հետագայում համախմբվեին Կոնգրեսի և Ժառանգության տեղերն ավագանու մեջ, այդ դեպքում դժվար թե հնարավոր լիներ 50 տոկոսից ավելի տեղեր ունենար։ Այնպես որ, լավագույն ձևաչափը միասին մասնակցելն էր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter