Դրամի անկումը սասանեց հասարակության հավատը
«Իրավիճակի մասին խոսում են տնտեսական ցուցանիշները, անշուշտ դրա վրա ազդել է ճգնաժամը, որը ամբողջ աշխարհում է, բայց կան նաեւ, համոզված եմ, ոչ օբյեկտիվ պատճառներ»,-անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, այսօր Հայելի ակումբում ասել է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Տիգրան Թորոսյանը քննադատաբար է մոտենում դրամի կտրուկ արժեզրկմանը եւ տարօրինակ է համարում, որ Կենտրոնական բանկը երեկոյան մի քանի տասնյակ միլիոն էժան դոլար է վաճառում, իսկ հաջորդ առավոտ հայտարարում է լողացող կուրսի մասին: Բանախոսը գտնում է, որ ճիշտ կլիներ քայլերը սահուն կատարել. «Նման մեծ անկումը սասանեց հասարակության հավատը, վերաբերմունքը դրամի նկատմամբ: Եթե կային խնդիրներ, պետք էր դրա մասին ի սկզբանե շիտակ ասել»:
Տիգրան Թորոսյանը ասել է, որ ինքը շատ է ուզում, որ կառավարությունը հաջողություններ արձանագրի. «Սակայն ինձ համար գոնե ընթացքը լավատեսական չէ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել