Տուժողն ինքն է բռնել հանցագործին
Մարտի 24-ին, ժամը 06.00-ին, երկու անհայտ անձինք Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի մոտ կայանված 23-ամյա Գարիկ Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են մոտ 25 մետր, սակայն նկատելով մեքենայի տիրոջը, դիմել են փախուստի` ավտոմեքենայի սրահից գողանալով նրա սպորտային բաճկոնը, որի գրպանում եղել է 27.000 դրամ և վարորդական իրավունքի վկայականը:
Գարիկ Խ.-ի կողմից հետապնդվելով` հանցագործներից մեկը` 32-ամյա Արսեն Ս.-ն բռնվել է և քիչ անց ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Այստեղ նա ասել է, որ հանցակիցը իր ծանոթ Էդոն է:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Էդոյի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել