Սպանել են երկու եղնիկ
Մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցները Բերդ քաղաքի «Սորան» կոչվող զբոսայգու տարածքից, իր կողմից վարած «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 49-ամյա Սամվել Ա.-ին, որի ավտոմեքենայում ստուգմամբ հայտնաբերվել է ապօրինի որսի միս եւ 5 որսորդական ողորկափող հրացան:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 08.00-ին, Սամվել Ա.-ն, 48-ամյա Սերյոժա Հ.-ի, 45-ամյա Մելիք Մ.-ի, 40-ամյա Արմեն Ղ.-ի և 39-ամյա Աշոտ Ղ.-ի հետ Բերդ քաղաքի «Բուղդալա» կոչվող անտառամասում իրենց կողմից ապօրինի կերպով պահվող, որսորդական հրացաններով կատարել են ապօրինի որս, որի ժամանակ Սերյոժա Հ.-ն կրակել և սպանել է 2 եղնիկ, որոնք բաժանել են 5 մասի:
«Հրացաններն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության բաժնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել