HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև

Ամերիկայի հայկական համագումարը տարածել է նոր տեսաֆիլմ, կոչելով կոնգրեսին սատարել այս նախաձեռնությանը 26_03-aaa1Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է թիվ 252 բանաձևի ներկայացումը Կոնգրես, որը վերահաստատում է ԱՄՆ-ի պատմական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Բանաձևը Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել հայկական հարցերի վաղեմի ջատագովներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջորջ Ռադանովիչը (հանրապետական, Կալիֆորնիա) և Կոնգրեսում հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոն Կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Մարկ Քիրքը (հանրապետական, Իլինոյս): Բանաձևն արդեն արժանացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների ուժեղ աջակցությանը: Որպես համահեղինակ, այն ստորագրել են Կոնգրեսի 77 անդամ: Բանաձևը կազմվել է թիվ 106 բանաձևի նմանությամբ, որը Կոնգրեսի 110-րդ նստաշրջանում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում: «ԱՀՀ-ը ոգևորում է կոնգրեսականներ Շիֆին, Ռադանովիչին, Փալոնին և Քիրքին Հայոց ցեղասպանության պատմական փաստը վերահաստատելու գործում նրանց ցուցաբերած նվիրվածության և առաջնորդության համար»,– ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Այս օրինագիծը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս առաջատարի դեր ստանձնել ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների կանխման գործում»: Անցյալ ամիս ԱՀՀ-ը բացեց նոր կայք, որը նվիրված է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներկայացնելու հետ մեկտեղ, ԱՀՀ-ն նաև նոր տեսաֆիլմ է տարածել` «Փշրենք ժխտման շղթան» վերնագրով, որը հորդորում է ակտիվիստներին և բարի կամքի բոլոր մարդկանց միջոցներ ձեռնարկելու, որ իրենց ներկայացուցիչը ևս սատար կանգնի մարդու իրավունքները պաշտպանող այս կարևոր նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter