HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

Երեկ կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները «Աքվատեք» համալիրում ծառայություն կատարելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Սորուշ Մ.-ին:

Նրա մոտ զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է գործարանային արտադրության դեղահաբերի թերթիկ, որի մեջ եղել են 100 մգ տրամադոլ տեսակի հոգեմետ դեղամիջոցի 9 դեղահաբ: «Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter