HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Տ. Թորոսյան. «Հանրային խորհուրդն ուղղակի փոքր շփոթություն կստեղծի»

Այսօր Հայելի ակումբում պատգամավոր Տիգրան Թորոսյանն անդրադարձավ Հանրային խորհրդի ստեղծմանը: Նա ցավով նշեց, որ «մենք ժամանակ առ ժամանակ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան տեսնում ենք, հետո մտածում ենք, որ ճիշտ կլինի դա բերել մեր երկիր, եւ մեր երկրում դա կգործի, բայց դրա համար հարկավոր են նախադրյալներ: Ես Վազգեն Մանուկյանին չեմ քննադատում եւ Հանրային խորհրդի առաջին տասներկուսի մեջ մարդիկ կան, որոնց անկեղծ հարգանքով եմ վերաբերում, չեմ ուզում խորհուրդը գնահատել անձերի մակարդակով»: Հանրային խորհրդի գործունեության համար, ըստ Տ. Թորոսյանի, կան սահմանադրական խնդիրներ: «Որեւէ մեկը կարո՞ղ է նկարագրել, թե Սահմանադրության մեջ որտեղ է տեղավորվելու այդ Հանրային խորհուրդը: Դա հնարավոր չէ անել»: Տիգրան Թորոսյանը ասաց, որ Կառավարությանն առընթեր էլ խորհուրդներ կան, օրինակ` Գործարարությանն աջակցող խորհուրդը, «բայց սրանից գործարարության ոլորտը չի փոխվում»: Տ. Թորոսյանը Հանրային խորհրդի ստեղծումից ոչ մի ակնկալիք չունի. «Կարծում եմ` ուղղակի փոքր շփոթություն կստեղծի, բայց եթե հաջողություն ունենան, ուրախ կլինեմ»: Բանախոսը համոզված է, որ յուրաքանչյուր հաջողություն պետք է ունենա իր իրավական հիմքերը, հակառակ դեպքում «այն կլինի լավ ցանկություն, բայց ոչ որեւէ արդյունք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter