HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները շարունակում են գործադուլը

Այսօր «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները երեկ սկսված գործադուլը շարունակեցին  Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են 50 %-ով իջեցնել տաղավարների վարձավճարները՝ հասցնելով մինչեւ 100 հազար դրամի, այսօրվա ամսեկան 225 հազար դրամ վարձավճարի փոխարեն: «Տեղի գները շատ բարձր են, հնարավոր չէ նման ձեւով աշխատել: Եթե մեր ուզած պատասխանը չտան, չենք աշխատելու»,- ասում է վաճառական Գեւորգը: Նա միակն էր, ով համաձայնեց հրապարակել իր անունը: «Մարդիկ վախենում են անուն տալ, որովհետեւ շուկայի տնօրինությունը կզրկի տաղավարից»,-ասում է Գեւորգը: Հավաքված բազմության բողոքներին պատասխանելու համար Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը երկու օր ժամանակ խնդրեց: Նա նշեց, սակայն, որ «Հրազդան» տոնավաճառի տարածքը մասնավոր սեփականություն է, եւ կառավարությունը կարող է հանդես գալ որպես միջնորդ: «Տելեէկրանից աշխատատեղերի մասին են մտածում, բայց պատրաստի աշխատատեղերը փակում են»,- բողոքեց վաճառականներից մեկը: «Եթե օրենքով մեր տեղի վարձավճարը կապվում է մեր շրջանառության հետ, թող ըստ այդմ էլ մեզանից գումար գանձեն ու վերջ, պահպանեն օրենքը, եթե օրենքը կա, ինչու՞ նման ձեւով չեն վարվում, եթե շրջանառություն չկա, ի՞նչ մուծեմ»,- հարցրեց մեկ ուրիշը: Վաճառականները տեղեկացրեցին, որ բողոքի ակցիան կշարունակեն վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter