HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Տ. Կարապետյան. «ՀՀԿ-ի ցուցակում ներառված են ձայն բերող, շուստրի մարդիկ»

ՕԵԿ-ի շանսերը զրոյական են, իսկ Ստեփան Դեմիրճյանը ոչ միայն Երեւանը, այլեւ Փարիզն էլ կփլուզի 26_03-t_karapetyan«Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ ես այս ընտրություններին այլընտրանք եմ: Այլընտրանք եմ հակադրության, այլընտրանք եմ այն սկզբունքներին, որ ասում են. ով մեզ հետ չէ` մեզ դեմ է, այլընտրանք եմ այս բոլոր օրենքներին, որ եղել են վատ, եւ կլինեն վատ, եթե իմ պես մարդիկ չգան իշխանության կամ չլինեն մաս իշխանության»: Այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բացատրեց, թե ինչու է ուզում դառնալ քաղաքապետ: Նա նշեց, որ կոալիցիոն բոլոր ուժերն ընտրության գնում են ռազմավարական առումով` «ցանկանում են ավելի շատ լծակներ ունենալ, փայի մեջ լինել, խաղի մեջ լինել, որ մի բան էլ իրենց բաժին հասնի կերակրատաշտից»: Իսկ Տիգրան Կարապետյանը մասնակցում է ընտրություններին, որովհետեւ կարծում է՝ ինքը երրորդ ուժ է, այն էլ՝ կառուցողական: «Ի՞նչ է նշանակում ծայրահեղ ընդդիմություն: Նախ՝ ես դեմ եմ այդ ընդդիմության ասածին` ավազակապետություն, պետք է ասել ավազակաիշխանություն, որովհետեւ պետությունը կապ չունի: Ասողները եւս այս համակարգը ստեղծողներն են, թող պայքարեն, բայց չասեն, որ դա հանուն ժողովրդի է, իսկ ես պարզ ճակատով եմ գնում ընտրության, իսկ եթե ժողովուրդը ինձ վստահի, ես կլինեմ շատ լավ քաղաքապետ»,- ասաց Տ.Կարապետյանը: Նա պարզաբանեց, թե ինչու. «Երեւանցին այսօր չունի երաշխիքներ, հաշվի չեն առնում նրա իրավունքները...ո՛չ Հյուսիսային պողոտայում, ո՛չ Կոնդում...Եթե ես լինեմ քաղաքապետ, մի հացի գործարան կսահմանի ստանդարտը հացի` քաշը եւ գինը: Մենք պետք է ամեն ինչում ունենանք ստանդարտ: Երեւանցին էլ պետք է ունենա երաշխիք սեփականության, կյանքի, սոցիալական խնդիրների»: Տիգրան Կարապետյանը  համոզված է, որ երեւանցին կարող է հարստանալ, «քանի որ ողջ գումարները այստեղ են պտտվում, չնայած ժողովուրդն աղքատանում է, իսկ ոմանք միլիարդատեր են դառնում` դուրս չգալով Հայաստանից»: Սա մտահոգում է Կարապետյանին եւ, «չնայած մեզանից առաջ են ամեն ինչ վաճառել, բայց դեռ մի բան կա եւ կարելի է ժողովրդին հատկացնել, հատկապես այն մարդկանց, ովքեր կյանքն են նվիրել Երեւանին»: Տ. Կարապետյանը չի հասկանում, թե ինչու են քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում տալիս Արկադի Ղուկասյանին, իսկ Լուժկովի դեպքում, թերեւս, պարզ է. «Քաղաքապետերը հետո գնում են Մոսկվա, դիվանագետ են դառնում այնտեղ եւ Լուժկովի հետ պրոյեկտ են շարունակում»: Ըստ Ժողովրդական կուսակցության ղեկավարի՝ դժվար է լինելու Երեւանի ավագանու ընտրություններում կեղծիքների դեմն առնել, քանի որ ընթացքին բոլորն են ներգրավված. «Համակարգի բոլոր աշխատողներն են ներգրավված, բակում աշխատող մարդիկ էլ կան, համատիրությունում աշխատողներ կան, որոնք աշխատում են թաղապետարանի համար, թաղապետարանն էլ աշխատում է քաղաքապետարանի համար, քաղաքապետարանն էլ` կենտրոնական իշխանության համար, իսկ մենք, ընտրելով ՀՀԿ-ի թեկնածուին, նպաստում ենք կենտրոնական իշխանություններին»: Բանախոսը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ՀՀԿ-ի ցուցակին. «Ցուցակում ներառված են մարդիկ, որոնք ձայն բերող են, շուստրիներ են, օրինակ ինքը՝ Գագիկ Բեգլարյանը, Մհեր Սեդրակյանը»: Տիգրան Կարապետյանն ուշադրություն է դարձնում նաեւ այն հանգամանքին, որ թաղապետ կարող է դառնալ 25 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքապետ` 30 տարեկանը. «Սա արված է, որ մեծ տղաները իրենց փոքր տղաներին տեղավորեն աշխատանքի, թող այդ տղաները նրանց սեփական օբյեկտները ղեկավարեն, ոչ թե պետական աշխատանքով զբաղվեն»: Բանախոսը գուշակեց, որ ՕԵԿ-ի շանսերը զրոյական են, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ընտրվելուց հետո առաջին տեղը կնվիրի Ստեփան Դեմիրճյանին, ով ոչ միայն Երեւանը, այլեւ Փարիզն էլ կփլուզի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter