HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2008-ին մեծ ուշադրություն է դարձվել ճանապարհաշինությանը

2008-ին Ղարաբաղում իրականացվել է 25836.4 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 24.2 տոկոսով: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 24894.1 մլն դրամ կամ ընդհանուր շինարարության 96,4 տոկոսը: Ինչպես նախորդ տարիներին, 2008-ին եւս մեծ տեղ է գրավել պետբյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը` 40.6 տոկոսը: Մյուս մասն իրականացվել է արտաբյուջետային, մարդասիրական օգնության, օտարերկրյա ներդրողների, շինկազմակերպությունների, բնակչության եւ այլ միջոցների հաշվին: Շինարարության բնագավառում զգալի աշխատանքներ են տարվել նաեւ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ուղղությամբ: Օրերս կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը ներկայացնելով նախարարության 2008թ. գործունեության հաշվետվությունը, նշել է, որ ճանապարհների շահագործման եւ պահպանման նպատակով տարվա ընթացքում ստեղծվել է «Արցախուղի» ՓԲԸ-ն: 2008թ. նեյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության կողմից կատարվել են 28891.5 հազար դրամ գումարի աշխատանքներ. Իրականացվել են Բերձոր-Քարվաճառ, Աղդամ-Մարտակերտ, Դրմբոն-Քարվաճառ (11 կմ երկարությամբ հատվածի) ավտոճանապարհների պաստառի նորոգում, Ստեփանակերտի մարզադաշտի տարածքի բարելավում, Կարմիր Շուկա-Ճարտար հատվածի բարձր ճնշման գազատարի հետազոտման հողային աշխատանքներ, Շուշի քաղաքի տարածքի մաքրում եւ բարեկարգում, Ստեփանակերտի Տեր Գաբրիելյան-Գայա փողոցների հետիոտնային անցման կամրջի կառուցում եւ այլն: Կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ, ընթացի մեջ են Կարմիր Շուկա-Ճարտար-Խնուշինակ-Գիշի֊-Մարտունի ավտոճանապարհների հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Կատարվել են Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու 12.33 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներ։ Փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Ստեփանակերտ-Կիչան եւ Ատեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածներում։ Վերանորոգվել են Դրմբոն-Քարվաճառ ավտոճանապարհների հորդառատ անձրեւներից վթարված հատվածները։ Բարեկարգվել են ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Թաղավարդ եւ Սոս գյուղերի գյուղամիջյան ճանապարհները։ Ասֆալտապատվել է Ասկերան-Խնապատ 700մ ավտոճանապարհահատվածը եւ այլն։ Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, մշակվել է 2009-2011թթ. ԼՂՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների սոցիալական զարգացման ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter