HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրեդի Ագրիկոլ» ընկերությունը գոհ է Հայաստանի հետ փոխգործակցությունից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում են ընկերության Եվրոպական հարցերով պատասխանատու  Ժան-Լյուք Պերոն, «Կրեդի Ագրիկոլ»-ի Ազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ժոզեֆ դ' Օզեն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամներ Իվ Կուտուրիեն եւ Ֆիլիպ դե Սիբեինսը։ Վարչապետը նշել է, որ «Կրեդի Ագրիկոլ» ընկերության պատվիրակության այցը, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում, դրական ազդակներ է հաղորդում ընկերության հետ մեր երկրի համագործակցության հետագա զարգացմանը։ Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանի բանկային համակարգը, դիմագրավելով համաշխարհային ճգնաժամի առաջին բացասական ազդեցությունները, ցույց տվեց իր ամրությունն ու կայությունը, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկայում եւս «Կրեդի Ագրիկոլի» եւ միջազգային այլ գործընկերների հետ համագործակցությամբ կկարողանա հաղթահարել հնարավոր դժվարությունները։ Ժան-Լյուք Պերոն, Ժոզեֆ դ' Օզեն եւ պատվիրակության մյուս անդամները գոհունակություն են հայտնել անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի հետ «Կրեդի Ագրիկոլ» ընկերության ունեցած փոխշահավետ գործակցությունից, որի արդյունքում, ըստ նրանց, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն այսօր Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է։ Նրանք նշել են, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը զգալի է նաեւ «Կրեդի Ագրիկոլի» համար, բայցեւայնպես, չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի հետ արդեն իսկ ձեւավորված համագործակցության շարունակմանը։ Որպես համագործակցության հաջողության երաշխիքներից մեկը՝ պատվիրակության անդամները նշել են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կայուն դիրքորոշումը Հայաստանում գործող մյուս բանկերի նկատմամբ՝ ընդգծելով, որ լիակատար ներդաշնակություն կա «Կրեդի Ագրիկոլ» բանկի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի փոխգործակցության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter