HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

17_03-anc«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի նկատմամբ «Պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի» մարտի 20-ի հրապարակած որոշումը վարչախմբին ճշգրիտ բնորոշող մի փաստ է։ Նրանք կեղծում են ոչ միայն համապետական ընտրությունները, այլեւ ընդամենը 7 հոգուց բաղկացած հանձնաժողովի քվեարկության արդյունքը։ Նման ճղճիմ հրահանգ տվողները այս փաստով փայլուն ապացուցում են, որ Արման Բաբաջանյանի ազատազրկումը միայն քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Դա նաեւ ապտակ է հիշյալ «անկախ» հանձնաժողովին եւ նրա անդամներից յուրաքանչյուրի ստորացում։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խայտառակ այս փաստը եւ հերթական անգամ արձանագրում, որ այսօրինակ ցինիկ կամայականությունները, որ սպառնում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ավազակապետական վարչախմբի անբաժանելի որակն են, եւ դրանցից կարելի է ազատվել միայն իրենից՝ վարչախմբից ազատվելու միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter