
«Եթե ՀԱԿ-ը ընտրության է գնալու, դիտարկելով դա որպես իշխանափոխության տարբերակ, ապա ես` երեւանցի ընտրողս, ինձ վիրավորված կզգամ: ՀԱԿ-ը պետք է ընտրողներին հստակ ասի, թե մայրաքաղաքի որ խնդիրներն է պատրաստվում լուծել եւ ինչպես է դա անելու: Թույլատրելի չէ, որ նրանք իմ միջոցով իրենց խնդիրները լուծեն, իմ քվեով իշխանությանը խփելու նոր գործիք ստանան: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՀԱԿ-ի առաջնորդն ընդամենը բարեհաճել է իմ քվեն ստանալ, որ իր հին կռիվը շարունակի: Այսինքն` նա իմ քվեն չի հարգում եւ հաստատում է իր հին ու սխալ թեզը, որ եթե մասնակցում է ընտրությանը, ուրեմն արդեն հաղթել է:
ՀԱԿ-ի ընտրացանկն անգամ ապացուցում է, որ Կոնգրեսում ներքին անհամաձայնություն կա: Սուտ է, թե ընտրացանկն այբբենական կարգով է կազմվել: Եթե այդպես էլ է, ապա այբբուբենի տառերն ընտրանքով են դասավորել: Սա նաեւ նշանակում է, որ համաձայնության այլ եզր չեն կարողացել գտնել ու ղուշ-գիր են գցել: Եվ սրանք հավակնում են քաղաքային իշխանության»,- ասում է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել