
Սեւանի քաղաքապետ ՀՀԿ-ական Գոեւորգ Մալխասյանը երեկ բացեց բոլոր փակագծերը: Շուրջ մեկ շաբաթ առաջ դատախազությունում հանցակազմի բացակայությամբ կարճվեց Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի դեմ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու ամիս քննվում էր: Ի դեպ, գործի առնչությամբ Հայաստանի պետական կադաստրն էլ, ըստ քաղաքապետի, իր կողմից տվել է եզրակացություն, որ գնահատումը Սեւանում ճիշտ է կատարվել, այն դեպքում, երբ ՎՊ-ն հենց սրանում էր հիմնականում մեղադրում: Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն այս գործը համարում է անձնական հաշվեհարդար, որը իր դեմ իրականացրեց Իշխան Զաքարյանը. «Կարծում եմ` խնդիրը ծագել է այն ժամանակներից, երբ Իշխան Զաքարյանը սպորտկոմիտեի նախագահ էր` 2004-2005 թթ.: Մենք ընդհարվեցինք Սեւանի սպորտբազայի սնանկացման ու նաեւ վաճառքի հողի վրա: տեղի ունեցավ վիճաբանություն, քանի որ ես համաձայն չէի, որ սպորտբազան վաճառվի չնչին գումարով` 2 մլն 600 հազարով: Բացի այդ, մենք նրանից պահանջում էինք, իբրեւ սպորտկոմիտեի նախագահ, ետ վերցնել այդ անօրինական գործարքը: Սա է եղել վիճաբանության թեման: Այնպես որ, կարծում եմ` դա է պատճառը, որ մինչ օրս նա վրեժ է լուծում»,-ասում է Գեւորգ Մալխասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել