Հակառակորդը 7 օրում արձակել է ավելի քան 1100 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ օգոստոսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ180 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները «AK», «CBD» և «ПК» տիպի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1100 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավային հատվածում: Միայն օգոստոսի 10-ին Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել