HY RU EN

Խմորումներ Սերժ Սարգսյանի մտերիմների շրջապատում

chi7Ինչպես հայտնի է, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս բազմաթիվ լուրջ խնդիրների, նաեւ անձնական թիմի պրոբլեմ ունի: Այսինքն` նրան մտերիմ, հավատարիմ մարդիկ այսօրվա իշխանական բուրգում շատ քիչ են, նույնիսկ մատների վրա կարելի է նրանց հաշվել: Ըստ տեղեկությունների` կա երկու մարդ, որոնց շուրջ խմբված է Սերժ Սարգսյանի «բանակը»: Մեկը Սարգսյանի երիտասարդ փեսա Միշիկն է` Միքայել Մինասյանը, ով աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում, մյուսը` գործարար Բարսեղ Բեգլարյանը` «Ֆլեշ» Բարսեղը: Միշիկի շուրջ հավաքված են հիմնականում երիտասարդները, որոնք վաղուց են տեղ զբաղեցնում քաղաքական «արեւի» տակ եւ աչքի ընկնելու անհրաժեշտություն ունեն եւ կյանքում կայանալու խնդիր: Միշիկի թիմում է նաեւ «Շարմը»` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ ահա Բարսեղ Բեգլարյանի շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր նախ բեգլարյանի միջոցով Սերժ Սարգսյանի հետ հաղորդակցվում են բավականին կարեւոր թեմաների շրջանակներում, ապա նաեւ վայելում նրա հովանավորությունը: Այս խմբի ներկայացուցիչները մի փոքր ավելի տարիքով մարդիկ են եւ ունեն լուրջ անցյալ: Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, մեկ օրինակով բացատրենք: «Ֆլեշ» Բարսեղի միջոցով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան զագարյանը Գագիկ Ծառուկյանի թիմից սահուն անցում կատարես դեպի սերժ սարգսյանի «թագավորություն» ու սկսեց իր սկանդալային բացատրությունները: Եվ քանի որ Բեգլարյանի թիմի ներկայացուցիչներն ավելի լավ են զգում իրենց ու ավելի լուրջ հարցեր են լուծում, քան Միշիկն ու նրա թիմը, վերջերս, ըստ տարբեր տեղեկությունների, նրանց միջեւ ինչ-որ լարվածություն է առաջացել: Միշիկի թիմը սկսել է սեւ PR-ների շարք Բեգլարյանի թիմի դեմ, որն էլ իր հերթին է նույն ոճով պատասխան տալիս: Այս ամենն առաջիկայում ավելի առայկայական դրսեւորումներ կունենա: Այսինքն` առկա խմորումները կտեղափոխվեն առավել հրապարակային դաշտ: Միայն նշենք, որ «Ֆլեշ» Բարսեղն այդ «սառը պատերազմում» կարծես այնքան էլ լավ դիրքերում չէ, քանի որ, ի տարբերություն Միշիկի, նրա շուրջ հավաքվածներն այնքան էլ բարի համբավ չունեն հասարակության շրջանում: բայց ամեն դեպքում սպասենք հետաքրքիր զարգացումների: