
«Յոթի գործով» ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեւիճակի հետ կապված դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանն անհեթեթություն է համարում` նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»: Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում` նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»` որպես քաղաքական հալածանքների գործիք, որը համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թ. անվանեց «հանցագործություն մարդկության դեմ»:
Ըստ Ջալոյանին` բռնապետություններին հատուկ «պատժիչ հոգեբուժության» խորհրդային պրակտիկան շարունակվում է մինչ այսօր, նաեւ մեր երկրում, «քանզի դրա կիրառողները Հայաստանում ժամանակին չպատժվեցին հոգեբուժական համակարգն էական բարեփոխումների չենթարկվեց, եւ նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել»: Սա նկատի ունենալով էլ` Ջալոյանը պնդում է, որ «անկախ եզրակացությունից` դատաբժշկական փորձաքննությունը կրում է հանցագործ` «պատժիչ հոգեբուժության» պրակտիկայի բնույթ», ուստի կոչ է անում հայաստանցի հոգեբույժներին ոչ մի դեպքում չհամագործակցել իշխանություջնների հետ, որովհետեւ «այն արատավորում է բժշկի կոչումը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել