HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսայինը սեփական բոստանն է

hraparakԵրեկ խմբագրություն զանգահարած մի մաքսավոր սկանդալային մանրամասներ հաղորդեց մաքսայինում տիրող  վիճակի մասին: Պարզվում է, որ մարտի 3-ից «Զվարթնոց» մաքսակետում է գտնվում «Սպորտ-թայմ» ընկերության սպորտային ապրանքների տեսականին: Հիշեցնենք, որ ընկերությունը պատականում է իշխանության կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված Սոջքիասյանների ընտանիքին: Մարտի 11-ին ընկերությունը ինքնահայտարարագրման եղանակով հայտարարագրել է ապրանքը եւ «կանաչ լույս» ստացել: Սակայն, քանի որ այս օրերին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Ֆիլա» եւ նրա ընկերոջը պատկանող «Նայք» ֆիրմաները  ապրանք են ներկրել Հայաստան, իսկ «Ադիդասը» եւ «Պուման» նրանց հիմնական մրցակիցներն են, ուստի` մաքսայինի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, անօրինական հրահանգ է տվել` մաքսազերծում չիրականացնել: Աբսուրդն այն է, որ մինչ մաքսայիի մի բաժնի աշխատողները ապօրինաբար արգելում են ապրանքը տանել, մյուս բաժինը դրա համար տուգանքներ է դնում ֆիրմայի վրա: Նորմալ երկրում Գագիկ Խաչատրյանի նման պաշտոնյային ոչ միայն կազատեին աշխատանքից, այլեւ քրեական գործ կհարուցեին` այն էլ մի քանի հոդվածներով: 500 քվե` յուրաքանչյուր դպրոցից ՀՀկ-ն նախօրեին Մալաթիա-Սեբաստիա մի շարք դպրոցներում անցկացրել է արտակարգ խորհրդակցություններ, որոնց ժամանակ բոլոր տնօրենների հետ ինստրուկտաժ է արել, թե ինչպես են մայիսի 31-ի ընտրություններում ապահովելու անհրաժեշտ քանակությամբ քվեներ: Երեւանի քաղաքապետարանն այս միջոցառումներին նախապատրաստվել է դրանից մեկ կամ երկու օր առաջ` հրավիրելով կրթօջախների ղեկավարների ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին երեկ ահազանգում էին Մալաթի-Սեբաստիայի ուսուցիչները: Ըստ այդմ` դպրոցներում ստեղծվել են պատասխանատուներ` տնօրենների գլխավորությամբ: Կազմվել են 12 սյունականոց թերթիկներ, որոնց վրա պատասխանատուները պետք է լրացնեն ՀՀԿ օգտին քվեարկողի անձնագրային տվյալները, եւ յուրաքանչյուր դպրոցի պարտադրվել է ապահովել շուրջ 500 քվե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter